պատառոտուն ծուէններով հանդարտ ճօճում է անդունդների վրայ եւ մերթ բաց է անում վիհեր, որտեղից՝ խեղդուողի նման, անտառը կարկառում է իր կանաչ ձեռքերը դեպի վեր:Այս մռայլ ու հմայիչ տեսարանի առաջ մարդ մոռանում է ամէն ինչ. ե՛ւ կեանք, ե՛ւ մահ, եւ վիշտ ու խնդութիւն. սիրտը թրթռում է զօրեղ յուզումով. թւում է թէ ապրում էք այն քուլայ ամպի մէջ որ շոյելով այս մենաւոր ժայռի ճակատը անցնում է աջից, կամ այս կապուտաչեայ ծաղկի մէջ, որ բուսել է ոտքիդ տակ անդնդավէժ քարափի ճեղքից, զգում էք այն ժամանակ մարդու եւ բնութեան նոյնութիւնն ու միութիւնը. կարծես կորցնում էք ամէն բան եւ հալուելով, չքանալով բնութեան մէջ ձեռք էք բերում ամէն ինչ…
Կամ թէ գիշերը նոր հնձած խոտհարքում, կապոյտ երկնքի տակ այն խոր[1] աչքերի շողերում կորած, այն կապար գետի հոսանքին տարուած՝ լսե՞լ էք արդեօք լռութիւնը: Հմայիչ անդորր ամէն տեղ. ո՛չ ձայն, ո՛չ շշուկ. եւ քիչ է մնում սիրտդ պատռուի ներքին գոհությունից. մի անորոշ բան կարծես ուզում է կուրծքդ ճեղքելով դուրս գալ լայն աշխարհ, գրկել աստղերն ու լեռները, որ շուրջանակի երազելով շղթայում են անսահմանութիւնը:Մարդու էութիւնը կարծես բարձրանում է, վերանում. իբրեւ զգացող ոգի՝ յածում էք աստղերից աստղեր եւ մի մեծ աչք դարձած՝ անվիշտ, անթախիծ սուգում էք անհունի անյատակ խորերը ու ձուլւում Անսահմանի հետ…
Ահա այս տրամադրութիւններն է պատկերում բանաստեղծը իր մշուշային տողերով.
|
Գիտակցութեան այդ տարօրինակ րոպէներին մէկ զգում ես քեզ անհատ,Ես, շօշափում ես քեզ ու հասու եւ առանձնակի գոյութեանդ. մէ՛կ էլ զգում ես, որ չկաս, ո՛չ դու, ո՛չ քո հոգին. անոլորտ անսահմանութեան մէջ կորչում է առանձնութիւնդ, հոգիդ ընդգրկում է ողջ տեսանելին եւ նոյնանում նրա հետ…
- ↑ Բնագիրը յստակ չէ. ենթադրաբար՝ խոր։