Jump to content

Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դպրանոցի տուածը. միակ նորութիւնը լեզուներն էին, որոնց թուին երկու տարի յետոյ աւելցաւ նաեւ ֆրանսերէնը: Գործին հմուտ եւ պատրաստի դասատուներ չկային. կանոնաւոր դպրոցն ինքը մի նորութիւն էր ժամանակի համար։ Եւ ստացած կրթութեան իսկական չափն է որոշում Նազարեանը, երբ գրում է, թե ինքը Ներսիսեան դպրանոցից տարել է «մի կտոր հայերէն, փոքր ի շատէ ռուսերէն, վերջումը եւ ֆրանսերէն»: Չնայած այս համեստ չափերին, պէտք է ասել, որ Կովկասում չկար որեւէ ուրիշ դպրոց, որ աւելի տար իւր սաներին, քան Ներսիսեան դպրանոցը:

Բայց կրթութիւնը չէ միայն, որ պատրաստում է մարդիկ. շատ աւելի կարեւորութիւն ունի այն բարոյական մթնոլորտը, որի մէջ աճում է դեռատի սերունդը։ Այս տեսակէտից Ալամդարեանի տեսչութեան տարիները Ներսիսեան դպրանոցի պատմութեան ամէնալաւ շրջաններից մէկն են կազմում: Թէեւ գործի ղեկավարութիւնը պաշտօնապէս գտնւում էր Ալամդարեանի ձեռքին, բայց նա Վերտողային տեքստ «Ոչ մի քայլ, ոչ մի կարգադրութիւն չէր անում առանց կանխապէս հիմնադրի բարեհաճութիւնը խնդրելու։ Այս պատճառով 1825, 1826 եւ մինչեւ 1827 թ. ապրիլը ուսումնարանի ամէնաեռանդուն եւ մերձակայ կառավարիչը համարուելու է նոյն ինքն հիմնադիր Ներսէսը»: [1]: Դասատուութիւնը լինում էր գրաբար եւ աշխարհաբար լեզուներով եւ տետրակներով, որովհետեւ տպած դասագրքեր շատ չկային։

Եթէ նկատենք, որ Նազարեանը Ներսիսեանը դպրանոցից դուրս եկաւ 1827 թ. փետր. այսինքն երկու ամիս Ներսէսի Թիֆլիսից մեկնելուց առաջ (նա գնաց ռուս—պարսկական պատերազմին մասնակցելու), այն ժամանակ կարող ենք ասել թէ նա ուսում առաւ ժամանակի ամէնամեծ հայ մարդու անմիջական ազդեցութեան տակ: Պակաս բարոյական հեշինակութիւն չէր եւ Ալամղարեանը, որ բոլորանու էր անձնազոհութեամբ ծառայում էր հայութեան վերածնութեան գործին:

Ներսիսեան դպրանոցի շուրջը կատարւում էր մի եռանդուն աշխատանք: Գէորգ աղա Արծրունին 1823 թ. մի տպարան ընծայեց դպրանոցին, որ անգործ չմնաց. անխոնջ Ալամդարեանը իր կարճատեւ պաշտօնավարութեան րնթացքում (1825-30) լոյս ընծայեց «աւէլի

  1. Նա «Գրեթէ ամէն օր առաւօտ եւ ճաշից յետոյ ոտքով գալիս էր դպրոց, մտնում դասարան եւ ժամերով մնում այնտեղ», իրան հաշւում էր ուսուցիչներից մէկը եւ յաճախ ինքն էր դաս տալիս