Jump to content

Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մանակի գրական գործիչների մէջ կան աւելի տաղանդաւորները, բայց չկան աւելի Հաստատակամներն ու տոկունները , որոնք ժամանակի մեծ դատն իրենց ձեռքն առնելով` կարողանային ոչ միայն համարձակ պայքարել, այլեւ յաղթանակել: Նազարեանն էր միայն, որ կարող էր «ստանալ յաղթութեան արմաւենին»:Եւ նա արիական պայքարով խորտակեց Հոգեւորական դասի գերիչխանութիւնը ազգի մտաւորական կեանքի ղեկավարութեան մէջ, ստեղծելով նոր գրական լեզու եւ աշխարհիկ գրականութիւն: Նազարեանն իր «Հիւսիսափայլով» այն բարձր անջրպետն է, որ հայոց հին դպրութիւնը բաժանում է նոր գրականութիւնից: Մինչեւ, Նաղարեանի երեւալը կար կրօնական գրականութիւն աշխարհաբար լեզուով եւ աշխարհիկ գրականութիւն գրաբար լեղուով: Նա էր որ իր տաղանդաւոր աչխատակիցների հետ ստեղծեց աչխարհիկ գրականութիւն աշխարհաբար լեզուով:

«ՀՒՒՍԻՍԱՓԱՅԼ»ԻՑ ՅԵՏՈՅ

«Հիւսիսափայլի» դադարելը վատ ազդեց Նազարեանի վրայ :Նա գիտակցում էր, որ իր նման մի հրապարակախօս չէր կարող գրկաբաց ընդունելութեան սպասել, բայց եւ այնպէս հայոց «տմարդի ազգի» վերաբերումը դէպի իր ամսագիրը նրան վշտացնում էր խորապէս: Հայ մտքի զարգացման պատմութեան տեսակէտից «Հիւսիսափայլը» այլեւս ոչ մի նորութիւն չունէր ասելու. իր գաղափարական բովանդակութիւնը նա սպառել էր արդէն: է Ամսագիրը կարող Էր դեռ երկար գոյութիւն ունենալ եւ իր քարոզած գաղափարների տեսակէտից գնահատել մեր կեանքի երեւոյթները, բայց այլեւս նոր տեսակէտ չունէր պարզելու: Այն մարդիկ, որ Նազարեանի գաղափարները տարածեցին ժողովրդի լայն խաւերում եւ հայ գրականութեան մէջ քաղաքական տարր մտցրին` դեռ հրապարակ չէին իջել իսկ ինքը շատ էր ծանրախոհ ու ծանրամարս յօդուածներ գրում, որ կարողանար ընթերցողների մի լայն շրջան գրաւել:

Ամսագրի անյաջողութիւնից յետոյ Նազարեանը որոչում է