ասել, որ 1829 թ. աշունքին եւ 1830 թ. ամառը նա եղել է Թիֆլիսում: Նկատենք նաեւ, որ ոչ մի գրաւոր հետք չկայ,թէ նա 1832—ից առաջ եղել է Ռուսաստանում:Ոչ իր նամակները եւ ոչ իր մասին գրողներր ոչ մի յիշատակութիւն չեն անում այդ մտքով: Բայց ինչո՞վ բացատրել «երկարատեւ բացակայութիւնից յետոյ» բառերը, որ Նազարեանը գործ է ածում իր մօր «ախտաբորբոք» որդեսիրութեան մասին խօսելիս: Ինչ էլ նշանակեն այդ բսռերը, մեղ թւում է, որ նրանք չեն կարող բաւարար հիմք համարուել ենթադրելու,թէ Նազարեանը Ռուսաստան է գնացել 1832—ից առաջ:Նազարեանը խօսում է իր մօր բնաւորութեան մասին ընդհանրապէս,բնորոշում է նրա որդեսիրութիւնը առհասարակ եւ ոչ թէ նրա սէրը յատկապէս դէպի Ստեփաննոս որդին: Այդ որդեսիրութեան չափը հասկացնելու համար Նազարեանը երկու դէպք է յիշում , որոնցից մէկն անյարմար է համարում պատմէլու, իսկ՝ միւսը, որ վերաբերում է իր Ռուսաստան մեկնելուն՝ պատմում է: Բայց Նազարեանը կարող էր անշուշտ շատ աւելի դէպքեր յիշել ու պատմել իրենց ընտանեկան կեանքից,ուր պայծառօրէն երեւար իր մօր «ախտաբորբոք» որդեսիրութիւնը,դէպքեր, որոնք ոչ միայն իրան վերաբերէին,այլ եւ իր եղրայրներին եւ քրոջը։ Բաւարար հիմք չկայ պնդելու,որ «երկարատեւ բացակայութեան» մասին եղած խօսքը վերաբերում է յատկապես իրան՝ Նազարեանցին: Այդ բացակայողը կարող էր լինել եւ միւս երկու եղրայրներից մեկը կամ միւսը:Մենք չգիտենք նրանք ինչ գործի էին,ինչո՞վ էին տունը պահում իրենց հօր մահից յետոյ. չունէի՞ն արդեօք մի գործ,որ ստիպում էր նրանց «երկարատեւ բացակայել» եւ «ախտաբորբոք» որդեսիրութեան տեսարանների առիթ տալ իրենց մօրը։ Կշռելով բոլոր եղած փաստերը մենք գալիս ենք այն հաւանական ենթադրութեան, որ 1827—1832 թ. Նազարեանը եղել է Թիֆլիսում.մինչեւ 1829 թ. գարունը հետեւել է ֆրանսերէն դասերի,իսկ նրանից յետոյ յայտնի չէ, թէ ի՞նչ է արել:
Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/209
Արտաքին տեսք