Jump to content

Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որի հետ կարող էր սկզբում պարապելու պատրուակով միայնակ մնալ, խաղալ, քսքսուել, խօսել, վազվզել, զբօսնել, սրախօսել եւ վերջը՝ համբուրուել… Նա իր հնարագէտ եւ խորամանկ ուղեղը զբաղեցնում է այնպիսի նուրբ, թովիչ եւ հրապուրիչ տեսարաններ ստեղծելու վրայ, որպիսին Երուանղին կուրծքը ծաղիկ խրելու, իրանց առանձնանոցում մի ինչ որ թուղթ վերցնելու կամ անտառից գալիս «յոգնած եմ» ասելու տեսարանն է. այս վերջին տեսարանում նա մինչևւ անգամ հասկացնել է տալիս, թէ երբ ես ասում եմ «յոգնած եմ», այդ նշանակում է «ուզում եմ ձեր թեւը մտնել»…

Այսպիսի պարագաներում էլ ինչ խօսք, որ երկրորդական բան է դառնում հայերէն սովորելը: Երուանդը ինչքան էլ ուզէր, չէր կարող անտարբեր մնալ դէպի Վարդուհին, որի ուղեղը մի գործարան էր, ուր Ամորը կոփում էր իր սուր սլաքները որսն իրան ձգելու համար, հրապոյրներով լի նախագծեր պատրաստույլ մի մեքենայ, որոնք սակայն գեղեցիկ են ու հաճելի եւ նուրբ զգայականութեան սահմանից չեն անցնում: Այս աղջկանից մենք շատ բան չենք սպասում. ո՛չ թէ աչքի առաջ ունենալով միայն այն, որ նա մեզ մօտ շրջանի աղջիկ չէ, «կնեագինեա» է. այլ այն՝ որ ո՛վ եւ ո՛րտեղացի էլ լինի, դա եւ դրա նման աղջիկներ, դրա նման մտաւոր եւ բարոյական յատկութիւնների տէր անհատներ մեզ չեն հարկաւոր: Նրանք չեն կարող մեզ համար օրինակ եւ յարգանքի առարկայ լինել, նրանք կոչուած չեն դեր խաղալու մեր հասարակական զարգացման գործում թէ՛ որպես սոսկ մայրեր եւ թէ՛ որպէս աւելի լայն շրջանի գործիչներ: Դրանցից դուրս կր գան գեղեցիկ, գուարճասէր եւ թեթեւ տիկիններ, գուցէ եւ անհաւատարիմ իրանց ամուսիններին, ո՛չ միայն ուրիշների վիճակի, այլ ևւ զաուակների դաստիարակութեան եւ կրթութեան մասին չմտածող. մի խօսքով մարդիկ, որոնք վխտում են ամէն տեղ, ուտում են, խմում, բազմանում, մեռնում անհետ, անյիշատակ այն հազարաւորների նման, որոնք գալիս են ու դնում, այն արժանիքն ունենալով միայն, որ ծնուել են, ապրել եւ մեռել… Եթէ Երուանդը մի անգամ տեսնէր իր Վարդուհուն այդպէս փոխուած, անշուշտ նա կր զարմանար եւ կը զգար որ նա «ա՛, ան չէ , որուն կը ցանկար», այլ նա էլ այն շատերից մէկն է, որոնք նոր են երեւացել մեր մէջ եւ որը ազնիւ, անկաշառ եւ սուրբ իղձերի հովանու տակ ցանկացել է, որ Երուանդն իրան համբուրի, գրկի…: Եթե Վարդուհուն վիճակուի միւս տարի էլ գալ Դիլիջան եւ հանդիպել մի ուրիշ Երուանդի, նոյն պատմութիւնը կը