փնտոում Է նրա պատճառները, եւ գտնում Է որ հարկաւոր Է բարւորքել գիւղացու տնտեսական դրութիւնը, եւ նա այսպիսով կպչում Է հարցի արմատին։ Ժիողովրդի համար, որ մեծ մասամբ ղբաղուած Է իր ապրուստի խնդրով, ո՛չ մի դրութիւն այնքան անտանելի չէ, որքան տնտանաեսական նեղ դրութիւնը, կուշտ փորով հաց ուտել չկարողանալը: Նրա բարոյական եւ մտաւոր դրութիւնը շատ անգամ խիստ կախումն ունի նրա նիւթական, տնտեսական դրութիւնից: Քանի քանի տեղեր աղքատութիւնը պատճառ Է եղել բարքերի ապականութեան, գործակից ունենալով նաեւ տգիաութիւնը, որ մասամբ նրա պաաճառն Է եւ մասամբ հետեւանքը: Բարձրացնել գիւղացու տնտեսական դրութիւնը՝ արտասահման գնալուց եւ այնտեղ գիւղատնտեսութիւն սովորելուց յետոյ դառնալով հայրենիք եւ օրինակելի կերպով մշակելով իրանց հողերն ու շրջակայ գիւղացիներին փորձով համոզելով եւ նոյնը սովորեցնելով — ահա՛ Միքէի երեւակայած գործունէութիւնը: Եթէ Միքէի հանգամանքները բարեյաջող եղան, նա երեւի հէնց այդ մտքի իրագործման էլ կը նուիրի իրան: Առայժմ նրա կրակոտ, եռանդուն եւ անհանգիստ հոգին տատանւում է. նրան շատ անգամ թւում է, որ այդ բոլորը շատ երկար տարիների, դանդաղ աշխատանքի եւ համբերութեան գործ է, որ իր բնաւորութեան այդ գործը յարմար չէ. երբեմն լինում են վայրկեաններ, ինչպէս ինքն է ասում, երբ «Բուռն ու խենթ իղձեր կանցնին մէջէս. աղմուկ ու իրարանցում կուզեմ. անձնուիրութիւն ու դիւցաղնութիւն կերազեմ. կուզեմ զարնեմ, կռուիմ, կարծես ի հեճուկս նոյն վայրկեանին ձիս ախոռէն կը վրնջէ եւ հայեացքս ակամայ դէպի պատէն կախուած հրացանս կը բարձրանայ» (էջ 144): Ընթերցողը երեւի հասկանում է Միքէի ուզածը… Այստեղ երկու նպատակներն էլ սուրբ են եւ վեհ. նպատակների ընտրութեան համար ոչինչ չենք կարող ասել ուրեմն. վճռուած է նուիրուել հանրային եւ օգտակար գործի. հարցը այն է այժմ, թէ որն է նա աւելի կարեւոր համարում եւ իր բնաւորութեան յարմար, — այդ էլ մենք կը թողնենք Միքէներին: ինչպէս աեսնում էք, Միքէն լաւ ձգաումների եւ նպաաակների տէր է. նա կեանքում հազիւ թէ փչանայ. ադգ դժուար կը պատահի, եթէ նոյն իսկ նրա ունեցած բոլոր սիրուն ու փայլուն երազների տեղ, մի հասարակ գիւղական ուսուցչի պաշտօն ստանձնի եւ մտնելով ժողովրդի մէջ` սկսի նրա շրջանում գործել. Ժողովրդի մարդը կարող կը լինի նրան օգուտ տալ. նրա համար դրդիչներ կը լինին այն ցանկութիւններն
Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/45
Արտաքին տեսք