պահելու հասարակական օգտակար գործիչ, ժողովրդի, ընդհանրութեան շահերին ծառայելով եւ դրանով յառաջադիմ ութեան նպաստող մարդ դառնալու միտքը: Չէ՞ որ հէնց այդ է գլխաւորը, չէ՞ որ աւելի արժանիք ունի այն մարդը, որ առանց տեսական լայն տեղեկութիւնների հասարակութեան օգտակար անդամ է, քան այն մարդը, որի միտքը երկինքն է ընդգրկում, բայց ո՛չ մի դրական շօշափելի օգուտ չի տալիս իր մերձաւորներին: Միքէն որոշ ծրագիրներ ունի կազմած իր ապագայ գործունեութեան մասին։ Գործնական կեանքում այժմ գտնուող սերունդը, ինչպէս ասում է այդ սերունդի մի նկարագրող (*), կարդում, զարգանում եւ մտածում էր ո՛չ թէ որ եւ է արտաքին երեւցող նպատակի համար, այլ այնպէս, որովհետեւ կարդալը, զարգանալն ու մտածելը միակ լաւ բանն էին համարում: Նրանք մի տեսակ ցնորքների, թէեւ վառ ու թանկագին ցնորքներ, աշխարհում ապրող մարդիկ էին, պոկուած գործնական կեանքից, այդ կեանքը անուշադրութեան մատնած. թշուառութիւնները, կեանքը իր բոլոր սեւ ու սպիտակ գոյներով նրանց հետաքրքրում էր տեսականապէս, նրանք մի տեսակ «օդային ամրոցներ» կառուցող մարդիկ էին, առանց որեւէ յենարանի: Այդպէս չեն ՚ Միքէն, Երուանդն ու իր նմանները: Նրանք եթէ զարգանում են, պարապում, մտածում, կարդում եւ այլն, այդ անում են գործնական կեանքի մէջ դերակատարներ լինելու համար. նրանք ձգտում են գործիչներ, կոշտ կեանքի հետ գործ ունեցողներ դառնալ. մնացածը այնքան նշանակութիւն ունի նրանց համար, որքան նպաստող պայման կարող է լինել նրանց ձգտումների առարկային հասնելու: Այս կողմից սրտանց պէտք է ողջունել նոր, պատրաստուող սերունդի այդ յառաջադիմութեան քայլը. նրանք պատրաստւում են Շելգունովի ասած «երկրային իդէալիստները» դառնալու: Իդէալները միշտ կը շողշողան նրանց առաջ, ոգի ու եռանդ կը թեթեւացնեն գործնական կեանքի հասցրած դառնութիւններր, ծանր հարուածները…
Ահա, օրինակ, Միքէն մտածում է ժողովրդի բարօրութեան նուիրել իրան. նա տեսել է գիւղացու ծանր վիճակր, նրա մտաւոր, բարոյական եւ նիւթական նեղ կացութիւնը եւ մտածում է դարմանել այդ ծանր ցաւերը: Նա վերլուծում է այդ անտանելի դրութիունը
(*) Մութն 1894 թ. թիւ 10-11 Երուանդ Ղազարեան. Անցեալի յիշատակը: