Jump to content

Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լ.Շանթի

«ՀԻՆ ԱՍՏՈՒԱԾՆԵՐԸ» ԵՒ «ԵՐԱԶ ՕՐԵՐԸ»

Վերջերս ամէնքի ուշադրութիունը գրաւած «Հին Աստուածների» գործողութիւնը կատարւում է Սեւան կղզու վրայ, Ս. Աստուածածին եւ Առաքելոց եկեղեցիների կառուցման ժամանակ:

Առաջին անգամը չէ, որ Շանթն իր ստեղծած անձերին գործել է տալիս հայրենական միջավայրում, մեր հին վանքերից որեւէ մէկի շուրջը: Այսպէս «Լերան աղջիկը» քերթուածի դէպքրերն անցնում են Գեղարդի վանքում եւ նրա լեռների վրայ: «Երազ օրերի» սէրն իր զարգացման բարձր կէտին է հասնում Սեւան կղզու գագաթին, «Դարձի» գործողութիւնը կատարւում է Խծկոնից վանքում (Բէշքիլիսա):

Աւելի քան տասնուհինզ տարի դեգերելով արտասահման եւ Բոսփորի ափերին՝ Շանթի երեւակայութիւնը մի անգամ եւս դառնում է դէպի այն մենաւոր կղզին, որ հսկայական ձկան պէս գլուխը հանած Գեղամայ լճից՝ զարմանքով նայում է Գեղարքունեաց լեռներին:

Գործողութեան վայրի հետ՝ Շանթի հողում վերակենդանացել են վաղեմի ապրումներրը, որոնց նա մի անգամ այնքան նրբութեամբ ու հմտութեամբ կերպարանք է տուել «Երազ օրերում»։

Եւ հիմա մեր նպատակն է մի քանի մօտեցումներ անելով ցոյց տալ, թէ որքան մերձաւոր կապ կայ «Երազ Օրերի» եւ «Հին Աստուածների» միջեւ:

Շանթի նոր դրամայի կենդրոնական անձերից մէկն է Աբեղան