որի նախատիպն է «Երազ Օրերի» հերոս Երուանդը, որ «իննը երկար ամիսներ դպրոցի չորս պատերուն մէջ ճգնելէն վերջը»՝ ամառն ընկնում է Դիլիջան եւ այնտեղ ապրում է մի կարճատեւ, բայց գեղեցիկ սէր:
Երուանդն ու Աբեղան երկուսն էլ ապրում են կղզիացած կեանքով՝ մէկն անապատում, միւսը՝ գիշերօթիկ դպրոցում. մէկի ընկերները վանականներ են, միւսի ընկերները գիշերօթիկներ, իսկ հարեւանները՝ վանականներ: Երկուսն էլ զարթնում են եկեղեցու զանգի ղօղանջով եւ քուն մտնում աղօթելուց յետոյ:
Երկուսի համար եւս դրսի կեանքը երազների նիւթ է միայն: Բայց Աբեղան դուրս չի գալիս վանքից, մինչդեռ Երուանդն ունի արձակուրդներ: Ու թէեւ երկուսն էլ մանուկ հասակից անջատուած են դրսի կեանքի եռ ու զեռից, բայց Երուանդը շատ աւելի մօտ է կեանքին, քան անապատական Աբեղան: Ուստի մինչդեռ Երուանդն ունի վառ երեւակայութիւն միայն, Աբեղան ունենում է մտապատրանքներ, որ երեւակայութեան հիւանդագին եւ զօրեղագոյն լարումն են: Տարէք Երուանդին Սեւան եւ Աբեղային Ճեմարան՝ նրանք իրար կարող են փոխարինել:
Շանթը Երուանդին դրել է Սեւանում, վերին աստիճանի նուազեցրել նրա շփումը դրսի կեանքի հետ (մի միակ հպում մի գեղեցիկ աղջկայ), հաշուի առել այդ կղզիացման հետեւանքը, որ վառ երեւակայութեան զարգացումն է մինչեւ մտապատրանք՝ եւ ստացել է Աբեղայի հոգեբանութիւնը: Աբեղան անապատական Երուանդն է, Երուանդը՝ աշխարհիկ Աբեղան:
Այս ազգակցութիւնը ճշտենք փաստերով:
բ.
Հազիւ տեսած մի սիրուն աղջիկ եւ հազիւ նրա մասին մի քանի տեղեկութիւններ առած՝ Երուանդն արդէն «քիչ—քիչ ընկղմում է անրջանքի մէջ» [1](էջ 7*). «Երազանքիս մէջ ինծի այնպէս կը թուի,
_________________
(*)Շանթ.«Երազ օրեր» (գիշերօթկի մը յուշատետրէն) արտատպած «Մուրճ» ամսագրից. Թիֆլիզ. տպ. Մ. Ռոտինեանի, 1896. 169 էջ. գինը 40 կ.: Ուր մեայն էջն է ցոյց տուած՝ քաղուածքը «Երազ օրերից» է։
- ↑ Շանթ.«Երազ օրեր» (գիշերօթկի մը յուշատետրէն) արտատպած «Մուրճ» ամսագրից. Թիֆլիզ. տպ. Մ. Ռոտինեանի, 1896. 169 էջ. գինը 40 կ.: Ուր մեայն էջն է ցոյց տուած՝ քաղուածքը «Երազ օրերից» է։