Jump to content

Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրում է նա իր յուշատետրում, թէ արդէն բուռն կերպով կը սիրեմ այդ աղջիկը. եւ երեւակայութիւնս պահ մը շատ հեռուները կը թռչի օդային սիրոյ թեւերուն վրայ…» (էջ 8):

Ուշադրութեան առէք այս կէտը. այստեղ է թէ Երուանդի եւ թէ մանաւանդ Աբեղայի Հոգեբանութեան բանալին: Աղջիկ տեսնելն արդէն բավական է, որ երեւակայութիունը իր թռիչքն առնէ:Մի հայեացքն արդէն սիրոյ երազ է դառնում Երուանդի վառ երեվակայութեան մէջ, ինչպէս մի հպումը շքեղ պատկերներ է ծնում Աբեղայի հոգում:

«Երազ օրերի» հերոսուհի Վարդուհին Երուանդի վրայ «շատ օդային, խորհրդավոր եւ հրապուրիչ տպաւորութիւն» է անում (էջ 12)։ Այդպէս է պատկերանում Սեդան Աբեղայի երեւակայութեան մէջ:

Վարդուհին աւելի համարձակ է եւ նախաձեռնող, քան Երուանդը. «Իր բաց բնաւորութիւնը իմ ամաչկոտութիւնս աւելի կը շեշտէ» գրում է նա (էջ 15):

Այդպես է Աեդան Աբեղայի մտապատրանքի մէջ, նրա վարանքի եւ անվճռականութեան դիմաց: Իրական Վարդուհին պչրանք ունի. նրա քոյրացեղը նոյն յատկութեամբ է երեւում Աբեղայի երազանքի մէջ: Ինչպես Աբեղան Երուանդն է վանքում, այնպէս էլ Սեդան Վարդուհին է Աբեղայի անուրջերում:

Իր առաջին անյաջողութեան պատճառը Երուանդն իր պահանջկոտ ու համարձակ չլինելն է համարում. «Զխածնելուս համար է, որ ինծի կը խածնեն. լավ. այդ դիւրին է. ես ալ կրնամ խածներ եւ վախնամ ավելի գէշ» (էջ 17): Այսպէս է Աբեղան իր Վահագնի տաճարում. նախ տեղ ու գինի է աղերսում, վերջը համարձակ նետվում է առաջ և ձեռք բերում բռնութեամբ: Մենք զանց ենք անում այս գիծը մատնանշող ուրիշ փաստեր բերել Երուանդի կեանքից:

գ.

Առաջ անցնենք:

Մեզ յայտնի չէ թէ ի՞նչ էր անում Աբեղան անապատում, երբ ազատ էր հսկումից եւ աղօթքից: Հաւանական է որ նա Երուանդի պէս սիրում էր կարդալ, երազել ու մտորել։ Երեւի նա էլ, երբ յոգնում էր կարդալուց նետում էր գիրքը խոտերուն մէջ, փռւում կըռնակին ու դիտում երկնքի բաց կապոյտը, թաղւում նրա մէջ՝ մըտքերը