Jump to content

Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղին. «Բոլոր ուժս հաւաքած կը վազէի հովին հակառակ. առաձգական , գրեթէ շօշափելի բան մը ինծի արգիլել կ՚ուզէր.իսկ ես կը մաքառեի. կ՝ուզէի պատռեմ, անցնիմ. Հովը եա կը հրէր: Եվ այս պայքարը սրտիս բաւականութիւն կու տար…(էջ 119) ։ Նոյն մաքառումն ու զգացումը մենք տեսնում ենք Շանթի «Դերասանուհին» վէպի մէջ. Միեւնոյն հոգեբանութիւնն ունի նաեւ Աբեղան. նա հարբած է ալիքների դէմ մաքառելուց , միշտ եբազում է այդ կռիւը,որ նրա համար մի կեանք է ինքնին՝ հաճելի եւ գրաւիչ…:

Ինչպէս Աբեղան Սեդայի մեկնումից յետոյ շարունակ նրա հետ է ապրում մտովին եւ նրան է երազում միայնութեան մէջ, այնպէս էլ Երուանդը Վարղուհու մեկնումից յետոյ միշտ նրան է պայծառօրէն տեսնում իր առաջ թէ՛ Վարդուհենց դատարկ հովանոցում (էջ 160) թէ՛ գիշերօթիկ դպրոցի ննջարանում (էջ 164):Եվ ինչպէս Աբեղան Սեդայի մեկնումից յետոյ դառնում է սրտաբեկ եւ հիւանդանում, այնպէս էլ Երուանդը իր «երազ օրերը» առմիշտ անցած տեսնելով՝ մի ամբողջ շաբաթ սոսկալի տենդով պառկում է հիւանդանոցում:Մինչեւ իսկ երկուսի հիւանդութիւնը նոյնն է ( Հմմտ.Երազ օրեր էջ 166. Հին Աստ. էջ17,111)։

Այսքան հարազատութիւն երկու անձերի միջեւ, որոնց ստեղծագործութիւնը բաժնուած է իրարից տասնուվեց տարով ( 1896– 1912) միանգամ եւս դալիս է հաստատելու այն ճշմարտութիւնը , որ Տէնն այնքան հմտութեամբ ցուցադրել է իր «Արուեստի փիլիսոփայութեան» մէջ , թէ «որեւէ արուեստագէտի ստեղծած անձերը, հոգու զաւակները մինչեւ մի որոշ աստիճան նման են իրար»

Սա ցոյց է տալիս նաեւ, որ մի որոշ տիպ ,«երազողի տիպը» շարունակ զբաղեցնում է Շանթին եւ «Հին Աստուածների» ընթերցողներն ու բեմի վրայ տեսնողները նկատած կը լինեն արդէն, որ երազի եւ երազողի խնդիրը այս նոր դրամայի հիմնական խիդիրներից մէկն է կազմում:Մենք կանգ չենք առնում այս կէտի պարզաբանութեան վրայ. դա կարող էր մի ընդարձակ յօդուածի նիւթ դառալ «Երազն ու երազողը Շանթի երկերում» խորագրելով:

«Երազ օրերի» մէջ մենք գտնում ենք նաեւ վանահօր յղացման. սաղմը եւ իշխանուհու հոգեբանութեան մի գիծը:

Տուրգենեւի «Նախընթաց օրուայ» հերոս Ինսարովի տպավորութեան տակ: