րութեան տակ՝ Երուանդը գրում է, «Ո՜ւր է (մեզանում) սկզբունքի մը համար ամէն բան զոհող անհատ մը. ո՜ւր» (էջ 22) «Ի՜նչ ոչնչութիւն, բացականչում է նա մի ուրիշ տեղ. կեանք առանց գործելու, առանց մաքառման, առանց մորմոքման, առանց կիրքերու, առանց անհատնում ծրագիրներու» (էջ28):
Սկզբունքի համար ամէն բան զոհող անհատ տեսնելու տենչը եւ յետագայ տրամադրութիւնը դարձել են խթաններ եւ Շանթին մատակարարել Վանահօր բնաւորութեան երկու հիմնական գծերը.Վանահայրը ամբողջ «աշխարհը» զոհաբերում է իր սկզբունքին եւ հետամուտ է «անհատնում ծրագիրների», միշտ նոր ու նոր «եկեղեցիներ» կառուցանելու:
Այս տեսակ մարդն է Երուանդի իդէալը. եւ արդէն գիտէք, որ Վանահայրը Աբեղայի պաշտամունքի առարկան է, այն իդէալը, որին նա ձգտել է հասնել:Եւ ինչպէս է,Երուանդը իր սիրատենչ սրտի պատճառով անկարող է իր իդէալը մարմնացնել իր մէջ այնպէս էլ Աբեղան ճիշտ միեւնոյն պատճառով ընտրում է տարբեր ուղի,քան Վանահայրը:Ու եթէ նկատենք, որ Երուանդը իր հոգեկան տանջանքները մոռացման տալու համար մարմնական յոգնութիւնն է ընտրում իբր միջոց՝ (էջ95) այն ժամանակ Վանահօր անապատ քաշուելն անյաջող սիրուց յետոյ եւ տքնութեան ու ճգնութեան անձնատուր լինելը հասկանալի կը դառնայ:Շանթի նոր հերոսն եւս նոյն միջոցին է դիմում,ինչ որ հերոսը. Վանահօր բնաւորութեան այդ դիծն եւս մենք տեսնում ենք «Երազ օրերի» մէջ:
Դեռնատի սիրահարները երկու օրից յետոյ պիտի Դիլիջանից ել բաժանուին իրարից: Աղջիկն ասում է. «Մենք հեռուէն աւելի երջանիկ կր լինենք, չէ՞. իրար անդադար յիչելը, գիտնալ, որ հարիւրաւոր վերստեր հեռու սիրտ մը կայ, որ քեզի համար կը տրոփէ.գիտնալ, որ ամէն գիշեր երազներուն մէջ քեզի կը տեսնէ…:(էջ146-147): Այս խօսքեր մեզ պարզում են Իշխանուհու բնաւորութեան գծերից մէկը:Գիտեք արդէն, որ Իշխանուհին կեանքի մէջ մի քանի հանդիպումներ ունենալով Վանահօր հետ՝ իր համար հիւսել էր մի երազ, որ նա արտայայտում է վերը բերածի նման խօսքերով (հմմտ. «Հին Աստ.»էջ 62,94):
Նոյն «Երազ օրերի» մեջ մենք տեսնում ենք (Հին Աստուած)