ների» մի քանի ուրիշ կողմերն եւս, որոնք վերաբերում են այս նոր դրամայի կառուցումին եւ աեսարաններին:
Թե «Երազ օրերի» եւ թէ «Հին Աստուածների» գործողութեան մի խոշոր մասը կատարւում է բնակութիւնից դուրս, բնութեան ծոցում շքեղ վերջալոյսներին եւ լուսին գէշերով։Յատկապէս Սեւանի կղզու վրայ երկու դեռատի սիրահարները լուսնի պայծառ լուսով զբօսնում են ծովափին կամ վերջալոյսը դիտում կղզու գագաթից: Նոյն տեղից վերջալոյսն է դիտում Վանահայրը, Աբեղան վերջալուսին է տեսնում միգանուշներինմ,ճգնաւորին,Սեդային եւ լուսին գիշերով է ընկնում ծովը
Երուանդն ու իր սիրած աղջիկը շրջում են կղզու ափերով, մագլցում են ժայռերը, մտնում նրանց խոռոչները,«եւ դարերէ ի վեր միայն սրբակրօն միայնակեացի մը աղօթքին մրմունջները պահող ճգնարանները պահ մը կը թնդային Վարդուհի զուարթ ու կայտառ ծիծաղէն: Վարդուհին ամբողջ շարժում ու նազանք էր դարձած. գրաւիչ, կրակով բան մը»(էջ 135): Չե՞ն յիշեցնում սրանք հովիկների եւ միգանուշների սիրախաղերը.«հին Աստուածների արարածները» չե՞ն սրանք, որոնց տեսնում է Աբեղան իր մտապատրանքի մէջ…
Երուանդը իր բանաստեղծական լեզուով գրկելն ալիքով է պատկերում: Վարդուհու հետ նա մնացել է մենակ. քիձ է մնում , որ համբուրի աղջկան:«Իր կողմէն ամենաթեթեւ թոյլատրութիւն մը եւ ես ալիքի մը պէս կուրծքին պիտի փաթթուէի. ալիքի մը պէս, որ քորալէ ժայռին ճերմակ լանջին կր փարի»: (էջ 114):
Կարդացէք նոյն Շանթի հետեւեալ բանաստեղծութիւնը.
|
Համեմատեցէք սրա հետ հինգերորդ միգանուշի խօսքերն ուղդըւած Ազգային.