Jump to content

Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այսպիսով Տէնի ասած «ցեղը» այստեղ դառնում է մի պարզ յիշատակութիւն, «միջավայրը» աշխարհագրական անուններ, իսկ «ժամանակը» տարիների սահմանատում։

Շանթը «խորապէս ազդուել է այդ շրջանի (այսինքն վերջին 20-25 տարիների) հասարակական եւ գրական մտահոսանքներով», ասում Է հեղինակն ու անցնում, առանց նեղութիւն քաշելու եւ ցոյց տալու այդ խոր աղդեցութիւնը: 1895 եւ յետագայ տարիների սարսափները , որ տեղի ունեցան Տաճկահայասաանում, հայկական գաղտնի կազմակերպութիւններն ու այլ պատմական երեւոյթներ, աղդել են Շանթի ստեղծագործութեանը արտադրելով «Եսի մարդը» եւ «Ճամրուն վրայ»: Յայտնի Է, որ այդ թատերական դրուածների նիւթն է միայն առնուած «գաղտնի կաղմակերպութիւնների» շրջանակից, բայց Շանթն անհաղորդ է մնացել այդ կազմակերպութեանց կեանքին ու տիրական աշխարհայեացքին: Որեւէ նիւթ ընտրելը հեղինակի կարծիքով այդ ազդուել է նշանակում: Այսպէս է նա հասկանում ու գործադրում Տէնի մեթոդը…:

Բայց հեղինակը ծանօթ է եւ այն առարկութեան, որ անում են Տէնի մեթոդի դէմ, ասելով, թէ արուեստագէտների անհատականութիւնը Տէնը հաշուի չի առնում: Եւ մեր հեղինակը փորձում է վեր հանել նաեւ այդ վայրկեանը, որ դառնում է… Շանթի համառօտ կենսազրութիւն: Այսպէսով բոլոր տեսութիւններր շատ հասարակ գործադրութիւն են գտնում այս գրքոյկի մէջ: Կենսագրական ակնարկի մէջ ուշագրաւ են այն տողերը, որ հեղինակը նուիրում է ուսուցիչ-Շանթին, որի աշակերտն է եղած ինքը:

Հեղինակը Շանթին համարում է «հայ մտաւորականութեան երդիչ», որ երգել է «հայ մտաւորականի զգայական սէրը իր տարբեր ձեւերով եւ գաղափարական ձգտումների ելեւէջը»: «Շանթի հերոսները եւ հերոսուհիները ընդհանրապէս բոլորը կոյս հոգիներ են եւ գրուածքի մէջ առաջին անգամ բռնկւում են սիրոյ զգացմունքով». նա նկարում է «սիրոյ բնորոշ կողմերը»:

Այս կարծիքները ճիշտ են այն մտքով, որ Շանթի հերոսները մտաւորական դասին են պատկանում, ինչ որ նկատում է նաեւ հեղինակը. ճիշտ է նաեւ, որ մեծ մասամբ առաջին սէրն է հանդէս գալիս Շանթի երկերում: Ճիշտ են այս կարծիքները, բայց նոր չեն:

Այնուհետեւ հեղինակը տալիս է «Լերան աղջկայ», «Երազ