չի hաւատում իր իդէալներին, չի ծառայում նրանց սրբութեամբ. անկեղծ hաւատացեալի կորովով եւ խանդավառութեամբ չի պաշտպանում նրանց քայքայումից եւ անողոք ու անխնայ յարձակումներից։ Ժամանակակից կարգի արմատական քննադատութիւնը իր բուժիչ թոյնը կաթեցրել է եւ նրանց հոգում եւ մի ձեռքով յենուած hին իդէալներին ու կարգերին՝ միւս ձեռքը նրանք մեկնում են դէպի ապագան, դէպի առաջացող նոր կարգերը, նոր ըմբռնումները, նոր իդէալները: Աhա թէ ինչու հին սերունդն եւս լցւում էր թատրոն «Հին Աստուածները» տեսնելու, որ խօսում էր նրանց նոր խնդիրներից, վերլուծում էր մի այլ կեանք, առօրէականը, բերում էր իմաստասիրական hետաքրքրութիւն եւ զարմանք էր շարժում իր յղացումի եւ կատարումի թէեւ անսովոր, բայց գեղեցիկ ձեւերով:
«Հին Աստուածները» մութ գրուածք Է, չնայած իր պայծառ ու գեղեցիկ տեսարաններին: Մեկնութիւնների եւ վէճերի անսովոր չատութիւնը անուղղակի վկայում է այս իրողութիւնը: Պէտք է պարզել այդ մթութեան պատճառները, որ հնարաւոր է գրուածքի կառուցման ու բաղադրիչ տարրերի մանրամասն վերլուծութեամբ:Դրանով գուցէ կարողանանք միջնորդ դառնալ hեղինակի եւ ընթերցողների միջեւ:
Առաջին իսկ hայեացքից կարելի է նկատել, որ Շանթի նոր դրաման երկու կարգի տեսարաններ ունի. ոմանց գործողութիւնը կատարւում է արտաքին աշխարhում. ոմանք պատկերում են գործող անձերից երկուսի ներքին աշխարhները, առարկայացնելով նրանց: Ոմանց գործողութեան մենք կարող էինք ականատես լինել, եթէ օրինակ՝ Իշխանուhու մենարանում գտնուէինք կամ վանականներից մէկը լինէինք. այդպէս են Իշխանի երեւալը կղզու վրայ, Վանաhօր եւՎարպետի զրոյցը, վանականների խօսակցութիւնն իրար hետ եւայլն: Բայց կան տեսարաններ, որոնց մասին գաղափար անգամ չէինք կարող կազմել, եթէ նոյն իսկ գտնուէինք այն մարդկանց կողքին, որոնց գլխում պատկերանում են նրանք. այսպէս են, օրինակ, Ճերմակաւորի վէճը Վանաhօր hետ, Ճգնաւորի խoակցութիւնը Աբեղայի hետ, Վաhագնի տաճարի ամրողջ տեսարանը եւ այլն: Պէտք է դրամայի այս երկու տարրերն իրարի լաւ տարբերել թէ գրուածքը hասկանալու եւ թէ թիւրիմացութեանց տեղիք չտալու