Jump to content

Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

համար: Այդ ճամբով միայն կարելի է ճիշդ գաղափար կազմել «Հին Աստուածների» մասին[1]: Ինչպէս կը տեսնէք մեր վարը բերած ծանօթութիւնից՝ Շանթի նոր դրաման կէսուէկէս կազմուած է այդ երկու տարրերից:

Այժմ խնդիր է, թէ քմածի՞ն է այդ տարրերի հարեւանութիւնը. փոքրիկ սնափառութեան արդի՞ւնք է արդեօք կառուցումի այդ ձեւը, թէ՞ մի անհրաժեշտութիւն: Կարելի՞ էր ընտրած նիւթը մշակել իրական դրամայի սովորական միջոցներով: Մեր կարծիքով այս նիւթն ուրիշ կերպ չէր կարելի մշակել եւ Շանթի նորմուծութիւնները մեր բեմական արուեստի մեջ՝ հանդիսանում են անհրաժեշտութիւն: Նիւթն ինքը հարկադրում է նորամոյծ լինել։ Այդ միջոցը նոր չէ ընդհանուր գրականութեան մէջ եւ մեզանում գործադրւում է երկրորդ անգամ: Առաջնութեան պատիւը պատկանում է Գ. Սունդուկեանին, որ թանձրացեալ կերպարանք է տուել Օսկան Պետրովիչի երազին:

Երբ մէկն ուզում է շօշափելի դարձնել ոչ թէ այն, ինչ մարդ գործում ու խօսում ուրիշի հետ, այլ այն, ինչ որ երազում է կամ մտածում մարդն իր մէջ,— նա կարող է դիմել մենախօսութեան: Բայց երբ իր հերոսի ներքին ապրումները մէկն ուղում է ներկայացնել ոչ թէ իբր մի վայրկեան, մի հակիրճ խորհրդածութիւն, ոչ թէ իբր կարճատեւ յոյզ ու զգացում, այլ իբր տեւական երազ ու պատրանք, այն ժամանակ նրան մնում է իր ընտրած անձի ներքին աշխարհում յածող երազներն ու մտապատրանքները դրսեւրել առարկայական պատկերների ձեւով։ Մենախօսութիւնն այստեղ չի կարող օգնել հեղինակին. նա կը դառնայ չափազանց երկար եւ ձանձրալի: Շանթը շատ աւելի իրաւունք ունէր մի նոր միջոց կիրարկելու որովհետեւ նրա տուած «տեսիլները» մեծ մասամբ մտապատրանքներ են (**):

(*) (**) Մ տապատրան ք աոելով մենք հասկանում ենք «հալիւցիճտցիա», պատ¬ րանք ասելով՝ «ի|լիւգիա>։ - 41 -

  1. Տեսարաններ, որոնց գործողութիւնը մատչելի է մեր զգայարաններին Ա. արար բ. տես., գ. տես 1-Չ, 4.Բ.արար.ա– արար* ա* տես* թ* ահս 7 գ* 1* 5, 7. Գ– արար* ա* տես* ր* 11, գ. V արաբ* ա– տես* 1-4* ր* գ* 3-5: Տեսարաններ, որոնք դրսեւորում են հերոսների մտածումները Էլ մտապատրսւնք– ներբ* Ա* ա* գ. 3* ք1– թ– 1ր–6* գ* 0* Գ, բ* 1-10 Դ* արար, ա* 5* գ– 1-2։