Jump to content

Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Համապատասխան են արդեօք այս մտապատրանքները եւ պատկերացումները հերոսների բնաւորութեան, նրանց ներքին աշխարհին — ահա մի ուրիշ խնդիր: Մենք արդէն դիտել տուինք, որ մտապատրանքները անխառն չեն. նրանց մէջ կան շատ տարրեր, որոնք հերոսների մտածումն են անձնաւորում: Այստեղ պէտք է նկատենք, որ այդ տարրերը չափազանց մեծ տեղ են բռնում, այնպէս որ հոգու հիւանդագին վիճակի պատկերացումները շփոթւում են Վանահօր եւ Աբեղայի նորմալ մտածումները բեմ հանելու ձեւերի հետ, որոնք գերակշռում են առաջիններին: Ընդհանուր առմամբ Վանահօր հոդու վեր լուծութիւնն աւելի ճշմարտապատում է, քան Աբեղայի մտապատրանքների եւ մտածումների ցուգադրութիւնը:

Որ Վանահօր ներքին երկուութիւնը, նրա «միւս եսը» կարող է երեւալ նրան ձերմակաւորի կերպարանքով եւ խօոել նրան ճերմակաորի նման — այդ հնարաւոր է հոգեբանօրէն: Նոյնը չի կարելի ասել Աբեղայի մասին: Նա մէզն ու նրան քշող հովը պատկերացնում է իբր Միգանուշ եւ Հովիկ, որոնք իրար գրկած՝ մտնում են «թուփին ծոցերը» կամ գնում «ծովուն բացերը», ինչպէս հովը գրկած տանում է մէգի պատառիկներին: Այս պատկերները ի՞նշպէս կարող էին ծագել Աբեղայի հիւանդ հոգում: Ախտաբանական հոգեբանութիւնը դեո եւս լաւ չէ ուսումնասիրուած, բայց գիտութիւնը հաստատել է մի իրողութիւն, որ ճանաչւում է անվիճելի: «Մտապատրանքները երբեք չեն տալիս այնպիսի պատկերներ, ասում է Գեֆդինգ,[1] որոնց բովանդակութիւնը դուրս լինէր տրուած անձի պատկերադումների շրջանակից: Հետեւապէս այս կամ այն ձեւով այստեղ պէտք է մասնակցէ յիշողութիւնը»: Նոյն միտքն է յայտնում Վունդը, երբ ասում է. «Յիշողութեան զուտ պատրանքները առարկայանում են իբրեւ ընկալումներ, որ կոչւում են մտապատրանքներ»: [2]

Այս հիման վրայ Սեդան կարող է երեւալ Աբեղայէ աչքին եւ ասել ու անել շատ բան իր արածից։ Երբ նա երեւում է թաց հագուստով, ծովային խոտ մազերին, մրսում է, եւայլն, այս ամէնը իբր մտապատրանք ստեղծելու համար Աբեղայի գլխում՝ բաւականին հիմքեր կան. այդտեղ «յիշողութիւնը» կարող է մասնակցել։ Բայց երբ Սեդան երազներով լցնում Է ունայնութեան փոսը,

  1. Տես. ԳԵՖԴԻՆԳ. հոգեբանական հարցեր էջ 123
  2. Տես. ՎՈՒՆԴ. տեսութիւն հոգեբանութէան էջ 315