երբ իջնող երազների մէջ նշմարւում են «դէմքեր, մարմնի մասեր, տերեւ, ծաղիկ, կայծեր ու գոյներ», նա Աբեղային ասում է. «Եկար, դուն ալ դարձիր երազ մը» եւայլն, սրանց համար չկան յիչողական հիմունքներ. սրանք Աբեղայի մտածումներն են, խառնւում են մտապատրանքին: Աբեղան բաւականաչափ հիմունքներ չունի իր հոգում Միգանուշներ եւ Հովիկներ ստեղծուելու համար: Դրանք նոյնպէս նրա անձնաւորուած մտածումներն են, խառնւած են մտապատրանքին: Մտածումի պատկերացումներ են ունայնութեան փոսը, ձգնաւորը իր իմաստասիրական կարծիքներով եւայլն:
Նոյն դիտողութիւնը պէտք է անենք եւ Վահագնի տաճարի մասին, որ իր հակադրութեամբը անապատական աղքատիկ և անձուկ կեանքին, կերտւում է Աբեղայի երեւակայութեան մէջ, երբ նրա «եղբայրները» աղօթում են եկեղեդում: Դրամայի մէջ մենք զտնում ենք հետեւեալ հիմքերը միայն այդ շքեղ տեսարանի հոգեբանական հնարաւորութեան համար: — «Դուն ըսեր ես, ասում է Աբեղան Վանահօրը, որ հոս այս կղզին երբեմն ուրիշ աստուածներ են ապրեր»: «Ըսեր ես, շարունակում է նա. շատ շատ տարիներ մեզմէ առաջ»: «Ըսեր ես հիմա մեռած են բոլորը», կցում է նա (էջ73)։ Այս խօսքերից երեւում է, որ այդ տեղեկութիւնները Աբեղան անմիջապէս Վանահօրից չի լսել։ Այդ՝ Աբեղայի երեւակայած Վահագնի տաճարում հնագիտական մի հմտութիւն կայ. ինչպէս էին երբեմն պաշտում արեւին, ինչպէս էին աղօթում, զոհ մատուցանում, ինչ ձեւով էին հագնւում, աշխարհական թէ հոգեւորական, ռազմիկ թէ աղջիկ եւայլն։ Կարո՞ղ էին լինել այս տեսարանի տարերքը Աբեղայի գլխում: Վանահայրը, որ նրան մանուկ հասակից պոկել էր «աշխարհի» գրկից՝ նրա գլուխը չէր լցնի փորձիչ պատկերներով, որ ա՜յնքան պայծառօրէն ցուցադրում են կռուի եւ սիրոյ վայելքը։ Ինչո՞վ բացատրել ուրեմն այս հոգեբանական սխալը եւ շեղումը կեանբի հաւատարիմ ըմրռնումից։
Այստեղ մենք գտնում ենք Շանթի դրամայի բաղադրիչ տարրերից երկրորդը, որ մենք կանուանէինք «գեղարուեստական անզսպութիւն»: Յղանալով Վանահօր եւ Աբեղայի անձերը եւ նրանց մտապատրանքներն ու մտածումները, նա տարուել է տեսիլների գեղեցկութեամբ եւ մշակել նրանց անկախ այն բանից, թէ որքան