Աղջիկը — (Խնդրանքով) Բե՛ր, բեր…
Աբեղան յանկարծ խլում է վերարկուն, բայց երբ դառնում է` տեսնում է աղջիկն աներեւոյթ եղած: Մտապատրանքը չքանում է եւ Աբեղան սթափւում (էջ 25):
Փորձենք այս տեսարանը մեկնել իրապաշտ եւ սիմբոլիք յղացման տեսակէտից: Սա մի նմուշ է մեր մատնանշած խառն տեսարանների. մտապատրանքը Հիւսուած է մտածումերին: Բայց կարեւորը ներկայումս տեսարանի իմաստն է։ Աբեղան տեսնում է աղջկան իր խցում. այդ այն աղջիկն է, որ Աբեղայի «հոգու մէջն» է եղած, երբ «ձեռքի թին ջուրը կը պատռէր». սա նա է, որի առաջ Աբեղայի «հողին ծունր էր իջած», որին «սեւեռած էին նրա աչքերը», երբ ամէնքը երկինք էին նայում եւ նրանից փրկութիւն սպասում ալեկոծ լճի վրայ. սա այն աղջիկն է, որին Աբեղան իր կեանքի վտանգով ազատել է ծովակուլ լինելուց: Եւ հիմա այդ աղջիկը մրսում է եւ Աբեղան վարանում է տալ իր վերարկուն: Այստեղ իրապաշտ յղացումի տեսակէտով ճշմարտութիւն չկայ:
Այժմ քննենք տեսարանը սիմբոլիք յղացման տեսակէտից: Այս անգամ ամէն ինչ պարզ ու հասկանալի է։ Պատկերը ներկայացնում է Աբեղայի մտածման ընթացքը։ Իշխանը խոստացել է իր աղջիկը, իր ձին, իր իշխանութիւնը։ Դրա համար պէտք է թողնել վանքը, «վերարկուն». ահա Սեդայի հոգին մրսում է. նա մրսում է այս ցուրտ խուցի մէջ: Բայց Աբեղան վարանում է. ի՞նչպէս թողնել այս վանքը, որ իր «աշխարհն» է եղել։ «Չվարանեցի կեանքս տալու, ինչո՞ւ եմ վարանում վանքից հեռանալ» մտածում է Աբեղան եւ անկարող Սեդայի հրապոյրին դիմադրելու` նա վայրկենապէս վճռում է վանքը թողնել, «վերարկուն» ղոհ բերել Աեդային: Այս վճիռը սթափեցնում է նրան եւ պատրանքը չքանում է:
Այստեղ իրապաշտ եւ սիմբոլիք յղացումներն իրար չեն ծածկում. նրանք զուգահեռ չեն, ընթանում են ղարտուղի եւ ստացւում է մթութիւն, որը պարզելու համար ճիգ է պէտք, այսինքն մի հակադեղարուեստական ապրում: Սիմբոլիքական յաջող յղացումը նման է ջութակի երկու լարով միաժամանակ նուագելուն. ինչպէս եղանակ ստեղծելը, այնպէս էլ նուադելը այս դէպքում շատ դժուար է: Մինչդեռ երեւակայութիւնը ստեղծում է պատկերներ ու նրանց զուգորդում, կազմելով մի ներդաշնակ ամրողջ՝ մտածումը պէտք է ընթանայ նոյն ուղիներով եւ ստեղծէ նրանց աստառը , երկրորդ