Jump to content

Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատճառը Շանթի երեւակայութեան բնոյթն է, որ չունի հիւթեղ գոյներ եւ պատկերացումի զօրեղ կարողութիւն, նա ավելի ուրուագծում է քան նկարում. ու եթե տեղ—տեղ փորձում է թանձր գոյներ, այդ թանձրութիւնը համեմատական է եւ գոյները նուրբ ու մեղմ: Այս է պատճառը, որ շատերին ենթադրել է տալիս, թե նա աւելի անձնաւորում է վերացական գաղափարներ, քան տալիս է ապրող, կենդանի անձեր: Պատկերների նրբութիւնն ու բացգունութիւնը շփոթում են վերացական և անմարմին պատկերացումների հետ, ստվերանկարներ՝ սխեմաների հետ եւ դրանով Շանթի անձերին շինովի խրտուիլակներ են ուզում նկատել: Բայց սա մի զրպարտութիւն է՝ գլխովին արդյունք թիւրիմացութեան: Իսկապես Շանթի բոլոր անձերը բանաստեղծական ստեղծագործութեան արդիւնք են, բայց նրանց պակասում է բնազդական ներշնչման կենդանի հուրը. նրա երեւակայութիւնը բարկ արեւի շողեր չունի, որ ամէն ինչ ցուցադրում է զօրեղ լույսով ու ստուերով, այլ լուսնի մեղմ ու սառը լուսաւորութիւն: Երբեմն միայն նկատւում է տրամադրութեան ջերմութիւն, ինչպէս Վանահօր և Իշխանուհու տեսարաններում, կարծես մի տաք քամի, որ փչում է ամռան լուսնկայ գիշերին:

                ժա •

Վանահայրն ու Աբեղան, ինչպէս ասենք, հակադրուած են իրար եւ մենք նրանց հակադրելով կը բնորոշենք: Մէկը «գրեթե ծերունի» է, միւսը՝ դեռատի. մէկի մէջ գերակշռում է հայեցողական մարդը, միւսի մէջ զգայկանը. Վանահօր միտքն է, որ թռիչք ունի, Աբեղայի սիրտը։ Մէկը զօրեղ կամքի տէր է, միւսը՝ թոյլ. մէկը զինուած է փորձութեան դէմ քսանհինգամեայ անդուլ ներքին պայքարով, միւսն անփորձ է եւ անզէն:

Տարբեր է նրանց բնաւորութիւնը. տարբեր է եւ՛ անցեալը: Վանահայրն ապրել է կեանքում, Աբեղան՝ վանքում. մէկն զգացել է իրական սէր, միւսը մեծացել է առանց սիրոյ, մէկի համար անապատ քաշուելը նպատակ եւ իմաստ է ունեցել, միւսի համար՝ ո՛չ. Վանահայրը Սեւան է ապաստանել աշխարն իր մէջ մեռցնելու համար, իսկ Աբեղան անծանօթ է աշխարհին: Մէկն անապատ է մտել կամովին եւ խելահաս տարիքում, միւսին բերել են մանուկ հասակում. մէկը կեանքում տառապանքներ ապրելուց յետոյ եկել է Սեւան և անապատ ստեղծել, միւսն իր գիտակցութեան աչքը վանքումն է բացել՝ հեռու աշխարհի փորձութիւններից: Վանահայրը

           - 62 -