արժէքի վրայ: Յիշում է նա այն ճգնաւորին, որ երբեմն իշխան է եղած, կին ու հարստութիւն ունեցած, բայց որն այդ ամէնը թողնելով աշխարհին՝ քաշուել է անապատ, իսկ յետոյ իրան ժայռից ցած նետել: Ինչո՞ւ. որովհետեւ ամէն ինչ աշխարհում համարել է ունայնութիւն, իսկ անապատում ավելի բան չի գտել քան կրկին ունայնութիւն. ճգնութիւն, հանդերձեալ կեանք, մարդկային իմաստութիւն՝ բոլորն ընդունայն են, մտածում է Աբեղան:
Մի բան միայն արժէքաւոր է, մի բան միայն կարող լցնել ունայնութեան փոսը, որ կեանքի փոսն է- Սեդան, որ առաւօտն երեւաց իբրեւ իրականութիւն եւ երեկոյեան իրրեւ մտապատրանք: Իրական Սեդան չկա այլեւս, բայց նրա յարուցած զգացումը ծնում է քնքուշ երազներ, որոնք եւ կարող են իմաստ տալ կեանքին, լցնել նրա փոսը: Եւ Աբեղայի ներքին աշխատանքը շարունակում է ընթանալ նոյն ուղղութեամբ: Նրա միտքն արդէն ժխտում է վանքը իր անիմաստ կեանքով. մարմնով անապատում՝ նա հոգով ապրում է աշխարհում. նա մի աշխարհիկ մարդ է այլեւս՝ կրօնաւորի սքեմ հագած: Նա զգում է, որ թշնամի Վանահօրը, որն ամէն աշխարհիկ միտք ու զգացում ճգնում է վանել անապատից: Եւ ահա նոյն եկեղեցու կամարների տակ, ուր միաբանները աղօթք եւ օրհնութիւն են վերառաքում Միակ Աստծուն, Աբեղան ծնկաչոք՝ հոգով ապրում է մի ուրիշ տաճարում, կռուի և սիրոյ՝ Վահագնի եւ Աստղկան մեհետնում, ուր նրան առաջնորդում է Սեդան իր սիրով, ուր ծաղրի է հանւում անապատական կեանքի բոլոր սկզբունքները եւ ուր նա հողով համակերպում է նոր միջավայրին եւ Սեդայի պատուէրով՝ երկրպագում «Հին աստուածներին», «արևի ծագման» եւ «արթնանում»:
Այնպէս ուրեմն՝ փորձութիւնից յետոյ թէ Վանահայրը եւ թէ Աբեղան մնում են վանքում, բայց նրանց հոգիները փոխուած են արդէն. մէկը վճռապէս մերժել է «Հին աստուածներին» միւսը՝ երկրպագել է նրանց: Վանահայրը փակել է իր պատուհանը աշխարհի դէմ, որ Ցամաքարերդից չթափանցէ ոչ մի շող իր մտքի մէջ, իսկ Աբեղան կերտել է իր հոգում Վահագնի և Աստղկան մեհեանը եւ սիրտը լայն բացել աշխարհի համար: Վանահայրը աշխարհից քաշւում է անապատ, Աբեղան անապատից մտովին մտնում է աշխարհ, որովհետեւ մէկը ճաշակել է աշխարհի դառնութիւնը, միւսը՝ քաղցրութիւնը:
- 66 -