Էջ:Դոն Կիխոտ.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Տեսնելով այդ, դոն Կիխոտը աչքերը հառեց երկնքին, մի կողմ դրեց վահանը, երկու ձեռքով բարձրացրեց նիզակը և այնպիսի ուժով հարվածեց ջորեպանի գլխին, որ վերջինս փռվեց գետին՝ ամենաողբալի վիճակում։ Եթե նա մի հարված էլ հասցնելու լիներ, հակառակորդն այլևս բժշկի դիմելու կարիք չէր ունենա։