Jump to content

Էջ:Դոն Կիխոտ.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մոռացության տալիս, իր տնտեսական գործերն էլ։ Նրա մոլությունն ու ցնորամտությունն այն աստիճանի էին հասել, որ, գրքեր գնելու նպատակով, մի քանի օրավար պիտանի հող վաճառեց։

Մեր կալվածատերը խորասուզվեց ընթերցանության մեջ այն աստիճան, որ ցերեկը կարդում էր արևածագից մինչև մթնշաղ և գիշերը՝ մթնշաղից մինչև

4