Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պես ամբողջ կյանքդ։ Եթե կուզես ապրիլ վշտաբեկ՝ առանձնաության մեջ, աստուծույդ համար միայն. եթե կուզես թշվաո մարդկության ծառայել, հա՞րկ է ուրեմն որ ուրիշ դժբախտներու ընկերանաս, և այնպիսի ուխտերով կապվիս որ անհնարին ըլլա քեզ զանոնք դրժել, եթե օր մի զղջաս ըրածիդ վրա։ Արդի հուսահատ վիճակիդ մեջ թվի քեզ թե ժամանակն անկարող պիտի ըլլա ցավդ դարմանելու, և թե պիտի մնաս միշտ այս տխուր տրամադրությամբդ։ Համարելով թե այղպես է, միթե պատճա՞ռմ' է որ մայր ըլլալե դադրիս, և զավակդ որբության դատապարտելով պարտավորես անոր աչքերն կենդանի մահվանդ վրա լալու։ Բայց նախ ըսե՛ ինձ, ունի՞ս դու այդ իրավունքը։ Կին մ՚ որ ծնունդ կուտա զավկին, կուխտե անբարբառ հաստատել անոր երջանկությունն. և դու մայր, կուզե՞ս Հուլիանեիդ գեղեցիկ աչերն արտասվաց երկու աղբյուրներու փոխել։ Այս ընթացքիդ մեջ կը տեսնեմ սոսկալի անձնասիրություն. կը տեսնեմ որ զքեզ սիրողր կը զոհես չսիրողին. արդարև աններելի է վարմունքդ։

 Ըսե՛ ինձ նախ եթե կա՞ բան մի այնչա։ի անգութ և բարբարոս, որչափ վանք մ' որ բույն մ' է թշվաոությանց և հարստահարության, ուր կամքր, զգացումն ու միտքը շղթաներ կը կրե, ուր կը գործադրվի վերջապես մարդկային բարոյական սրբապղղծությունն, եթե ներելի է այս բացատրությունը։ Մարդն որ ազատության համար ծնած է, կրնա՞ արդյոք շղթաներու մեջ հաճույք զգալ։ Սիրտն որ պաշտոն ոմեի սիրելու, կրնա՞ չսիրել։ Միտքն որ սահման չունի, կրնա՞ ամփոփվիլ կրոնից գաղափարին մեջ լոկ. արդյոք սահմանելույն չհանդիպի՞ր անեզրին ծառայել կարծելով։ Բնության մեջ ամենայն ինչ տիեզերքիս ընդհանուր օրինաց հպատակելով կը ծնի, ազատորեն կաճի, ազատորեն կապրի։

Պատասխանե՛ ինձ, Մա՛յտա, ի՞նչ պիտի ընես եթե գործող միտքդ ուզե ջախջախել օր մի յուր կապերն, անկարելի պիտի ըլլա այդ, զի ցույց պիտի տան քեզ վանքին չորս որմերը։ Եթե վշտահար սիրտդ վերածնի հոժարությամբ բաբախել, ցույց պիտի տան քեզ վանքին չորս որմերը։ Եթե տագնապեն պրկված լեզուդ օր մի փորձե խոսիլ, ցույց պիտի տան քեզ վանքին չորս որմերը, այսինքն մտաց, սրտին և լեզվին կախա

82