կախաղանն, և կամ լավ ևս ըսեմ՝ կենաց մահը: Օ՛ն ուրեմն, հրաժա րե՛ խորհուրդեդ, մրցե՛, տանջվե՛, մեռիր ի հարկին, բայց ազատ մեռիր, մայր մնացիր:
Կուզես զոհվիլ ապերախտի մի համար որ թողուց զքեզ: Կը ցանկա՞ս ուրեմն հուսահատությամբ հրճվեցնել անոր աչքերն՝ արժանապատվությունդ կատարելապես մոռնալով: Մեռիր լռությամբ՝ եթե կարելի չէ ապրիլդ, բայց մի՛ շնորհեր այդ նեն գավորին նվաստությանդ տեսարանը: Գիտեմ որ սերը զորություն մ՚ է որ կը բռնանա մեր վրա, և թե անկարելի է յուր լուծը թոթափել եթե նաև կամինք: Գիտեմ որ սանձ ընդունող և տրամարանող սերը՝ սէր չէ. դիտեմ թե անհնար է շիջուցանել հուրն այն՝ որ կայրե զմեղ: Սակայն այս հուսահատ մրցման մեջ պատվավոր միջոց մի կը մնա մեզ, այն է՝ մեռնիլ վեհանձնությամբ, ղի լավագույն է մահն մեծ քան նվաստ կյանքն: Ուստի կուղեմ իմացնել քեզ թե լավադույն կը համարիմ մեծ հիշատակիդ վրա ողբալ, քան թե փոքր և տղորմելի կյանքովդ հրճվիր։
Եվ սակայն, Մայտա՛, գիտես որ եթե աշխարհ կընծայե ինձ հաճույք մի, եթե կա հոդ մ՚ որ կենաց հետ կը կապե զիս՝ քու բարեկամությունդ է. քու հիշատակա{դ կսփոփեմ իմ առանձնությունս որ անձնական անդարմանելի ցավերս առավել ևս կը դառնացնե: Քու մահվամբդ կը կտրես այն վերջին օղակն որով կը հարիմ կենաց, կը մարես վերջին նշույլն որ մթազգած օրերըս կը լուսավորե, կը հափշտակես սրտիս վերջին սնունդն:
Հանդերձ այսու քաջությունն ունիմ աղաղակելու քեզ. «Մեռի՛ր, բայց մի՛ նվաստանար»:
Իբրև մեծ շնոր` կը խնդրեմ քեզմե, Մա՛յտա, որ ազատությունդ պահես, և վիշտդ արիությամբ տանիս: Տե՛ս, Կոմսն քեզ յուր ձեռքը կը նվիրե, ընդունե՛ զայն, արժանի է քեզ: Դուք իրարու սահմանված երկու հոգիներ եք: Անոր հավատարմությամբ մյուսին անհավատարմությունը պիտի կրնաս մոռնալ. հրեշ մի կը կորսնցնես, հրեշտակ մը կը գտնես. ոչ միայն չես ունենար կորուստ մի, այլև կը շահիս:
Չեմ հորդորեր զքեզ այժմեն Կոմսին բախտակից ըլլալ, ո՛չ: Երբ մեր սիրտը կը նվիրենք, պետք է ամբողջապես տանք և կամ բնավ չտանք, անկատար նվերն՝ նվեր չէ, այլ չարիք: Իսկ դու հիմա չես կրնար ամբողջ սերդ նվիրել. սպասե՛ ուրեմն.