Գեղեցկությամբ ու իմաստությամբ կաճեր Սիրանույշ յուր ընկերուհվույն հետ. կանցնեին արագորեն օրերն ու տարիները, և շնորհազարդ օրիորդին հետաքրքիր միտքը կը ջանար միշտ զարգանալ։ Ուսնիլ՝ սիրելի երազն էր Սիրանույշին, մանավանդ հին և նոր ազգաց պատմությանց տեղեկանալ, ինպես և այլազգի մատենագրությանց։ Կը սիրեր ազգաց զարգացման ու անկման պատճառներն ուսումնասիրել, և կը դիտեր թե մեծ ձիրքերն ինչպես և մտավորական լույսերը ժողովրդոց կյանք տված էին, ինչպես և մոլություններն ու տգիտությաններր՝ մահ։ Առաքինությունն ու գիտությունը սրտին ու մտացը պետքն ըրավ, անոնցմով ապրեցավ ընկերության մեջ. ըստ կարելվույն մեկուսացավ, զի թեև ծաղկահասակ՝ զզվանք կզգար արդեն ստության, նախապաշարմանց և այն ամեն նողկալի փոքրոգիությանց դեմ որոնցմե մարդիկ դժբախտաբար ազատ չեն. կը դիտեր մանավանդ դյուրությամբ կր նվաստանան բոլոր անոնք որ շահախնդիր նպատակե դրդյալ յուր հորը բարձր դիրքեն կը ջանային օգտիլ. ի՜նչ շողոքորթություն, ի՜նչ նախապատրաստություն անոր կիրքերը շոյելու, թշնամյացը թշնամին հանդիսանալու, և յուր բարեկամացը բարեկամ։ Արհամարհանոք կը հաստատեր թե մարդիկ գործերու բերմանց համեմատ կուսակցության կփոխեն, ինչ որ այսօր կը հարգեն վաղը կը թշնամանեն, ինչ որ այսօր կը պաշտեն վաղը կանգոսնեն, կարծես ջանադիր ըլլալով հռչակելու թե սկզբունք չունին։ Նամանավանդ մեծ էր յուր սրտմտությունը երբ կը դիտեր թե կրոնքը որ հուսահատ մարդկության հույսն և ապավենը պիտի ըլլար ու բարոյական ճշմարտության ընդունարանը, կրոնքը նույն իսկ անարգ գործիք եղած էր կրոնականաց շատերուն ձեռքը, անոնց անձնական շահերը ապահովելու, խղճերը մոլորեցնելու, մարդիկը թալլելու, և մարդկության մեջ երկպառակությանց, թշնամանաց, ոխակալության սերմերը ցանելու և աճեցնելու համար։ Այո՛, մեծ եղավ օրիորդին զայրույթը մանավանդ երբ նկատեց թե կրոնական թաքուն ազդեցությունն անդիմիադրելի ույժ մ՚ է, քանի որ ընդհանրապես տգետ խղճերու վրա կտարածվի անողորմաբար, և թե մտավորական լույսն որ այդ զոհողությանց վերջ կրնար տալ և փրկության խարիսխ
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/203
Արտաքին տեսք