Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


և նով օր ավուր կը զորանա, hանդերձ այսու խոնարհ դիրք մ՚ ունի ի մեջ տակավին երկու մյուս կարգերուն առջև։

Պ. Հայնուռ յուր ճյուղագրության մեջ քանի մի ամիրաներ կրնար հաշվել, ու անցյալ փառաց հիշատակավն յուր ներկա հարստությունը կը վայելեր։ Ինքն որևէ գիտութենե զուրկ ըլլալով բնավ ուսման հարգ չէր րնծայեր, և ով որ հարստութենե կամ բարձր պաշտոնե բաժին չուներ՝ խղճալի արարած մ՚էր աչացն առջև։ Յուր սիրո երկու գլխավոր առարկաներն էին Սիրանույշ դուստրը և ոսկին. միայն և մյուսույն վրա գրեթե նույն խնամոք կը գուրգուրար. թեև խոստովանելու է որ արժանավայել հարգանք կընծայեր յուր ազնիվ կողակցին որ բարոյական գեղեցիկ ձիրքերով օժտված էր ընտանեկան համեստ կացությանը մեջ ու միտքն ուսմամբ զարդարված։ Երեսուն տարեկան տիկին մ՚էր նա որ անցյալ դիմական գեղեցկության հետքերը կը պահեր, ու նույնչափ համակրություն կազդեր որչափ ակնածություն։ Յուր ազնիվ վարմունքին ու ֆիզիկական ձրից շնորհիվ յուր անշուք վիճակեն ելած էր Պ. Հայնուռի կինն ըլլալու համար. մինչ տասնևինն տարեկան էր և ամուսինն երեսունուվեց՝ ծնած էր քնքուշ Սիրանույշը։ Իբր մայր ուշիմ և գորովագութ՝ մասնավոր կերպիվ հոգ տարած էր նախ մանկանը առողջության և աճման, ինչպես և ապա մտադիր եղած էր անընդհատ հսկել աղջկանը դաստիարակության վրա։ Կաճեր ուրեմն Սիրանույշ մայրենի իմաստուն հոգատարության ներքև, մորմեն կը խրատվեր ու անկե կառաջնորդվեր։ Եվ մինչ տասը տարեկան հասակին մեջն էր, այնպես ծանրաբարո էր, հանդարտ և ուսումնասեր որ թվեր ծաղկահասակ աղջիկ մի տղայության մեջ։ Ուսնիլ և սիրել՝ այս էին յուր հաճույքը։ Տղայական խաղերե խույս տայով յուր գոհունակությունը մայրենի ընկերության մեջ կը գտներ առանց որեէ մանկան ընկերությունն որոնելու։ Մինչդեռ այսպես մենիկ կաճեր, ահա բախտը տասնամյա հասակակից ընկերուհի մի շնորհեց իրեն։ Տիկին Հայնուռի հեռավոր ազգականներեն մին մեռնելով երկու որբեր թողուց անտեր և անարծաթ։ Զարուհին մայր մի գտավ ի Տիկին Հայնուռ, և Երվանդ որ տասնչորս տարեկան էր, որդեգրեցավ ազնվասիրտ ազգականեն։