բնությունը շնորհած է կանանց՝ սրտերը դյութելու և մխիթարելու համար։ Հարկ չկար հարցնել թե ո՞ւր էր Զարուհին, ինքը կը գտնվեր հայն վայր ոսկից շնորհալի քրքիջ մի կը լսվեր, կամ սրտագրավ երգ մի։ Նա բնության խանդավառ որդին էր, և ուզած էր գլխավորապես պարապիլ բանահյուսությամբ և երաժշտությամբ, ու այս երկու ճյուղերուն մեջ կատարելապես հաջողած էր։ Կը դժկամակեր յուր միտքը զբաղեցնելու միշտ ընկերական կամ փիլիսոփայական բարձրագույն խնդիրներով որք յուր սրտին բնավ սնունդ չէին մատակարարեր։ Ինքն ընտանյաց զվարթ թռչունն էր, մինչդեռ Սիրանույշ՝ իմաստուն թագուհին: Զարուհվույն հոգին կերգեր Տիկին Հայնուռի, յուր ընկերուհվույն և եղբորը համար. այս երեք արարածները կը բավեին իրեն ու առավելը չէր փնտրեր մինչև այն օրն ուր յուր սիրտը ճառագայթ մ՚ունեցավ, յուր բերանը՝ հառաչանք մի ու յուր աչքն՝ արտասուք մի։ Երգող թռչունը տեղի տվավ մելամաղձոտ կույսին, Զարուհին նվաճյալ էր, զի կը սիրեր զՀրանտ:
Սա գեղեցկադեմ երիտասարդ մ՚ էր, որդի անշուք և համեստ ընտանյաց, որ կը փայլեր ուսմամբը որչափ և զգոնությամբը, լրջմտությամբը և ազնվասրտությամբը. կարծես թե նա ոչ պատանեկություն ունեցած էր և ոչ ալ երիտասարդություն, այնչափ կենաց մեջ յուր ընթացքը կարգավորյալ եղած էր, և բարքն անբասիր։ Խոսքերն սակավաթիվ էին բայց ծանրակշիռ, ձևերը պարզ այլ ազնվական։ Մուտք գտած էր երիտասարդը Պ. Հայնուռի տան մեջ՝ յուր Երվանդ մտերմին միջամտությամբը։ Երբ Զարուհին ճանչցավ զՀրանտ, հինքն անծանոթ շարժում մի զգաց, անհանգստություն մի, տխրություն մի, անասելի անձկություն մի վերջապես։ Նույն տագնապալից վիճակին ենթարկված էր և Հրանտ, զի երկուքին մեջտեղ համակրալից հորձանք մի հաստատված էր: Շարունակեց երիտասարդն յուր այցելությունները Հայնուռի ընտանյաց, և մեր երկու սիրահարաց զգացումն ևս քան զևս սաստկացավ։
Օր մի Զարուհին ընկճելով յուր սրտին բեռին ներքև, և կարծես հիմարած յուր բուռն զգացումեն փութաց մխիթարություն գտնելու յուր սիրելի ընկերուհվույն մոտ: Ամոթխածությունը, նամանավանդ արժանապատվության զգացումը լեզուն