Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որդի չեմ, բայց ինչ փույթ. մեծն և առաքինին ամեն սրտի պերճաբարբառ կը խոսի։ Հետևապես բոլորովին խանդ էի և հուր։

Հիշեցի թե հո՛ս պարկեշտ Լուքրեցիան սուրն ի սիրտ մխեց, և թե յուր անարատ արյան կաթիլներեն անթիվ վրեժխնդիրք ծնան…։ Թե Բրուտոսն՝ բնության օրենքեն վեր բարձրանալով, հայրության բողոքը խեղդած էր հասարակաց բարվույն ծառայելու մտոք։ Թե անարատ Վիրճինիայի կուսական արյունը ժայթքած էր ձեռամբն հորը՝ որ պատիվը վեր դասած էր քան զկյանս։ Թե Հռեքողոս շղթաներն ուսին վրա առնելով՝ հոսկե մեկնած էր կամովին ի Կարթագինե մահ րնդունելու նպատակավ………։ Թե Կամիլլոս իրեն եղած նախատինքը մոռնալով ընթացած էր վերստին Հռովմա պաշտպանության՝ գաղիացվոց լուծեն ազատելու համար զայն։ Թե Պոստումիոս՝ ի պատիժ յուր պարտության, ինքն անձամբ շղթա խնդրած էր այն բազկաց համար որք զթշնամին տապալելու անկարող էին եղած։

Հիշեցի թե Աննիբաղա սուրեն ազատած Հռովմայեցիներն հավաքելով՝ իբր մարդկային բեկոր, Վարոն անոնց հոս առաջնորդեր էր հաղթանակի պատիվն ընդունելով։ Թե հո՛ս Սկիպիոն՝ հաղթողն Աննիբաղա, կը վերադառնար շքեղացած Կարթագինյա փառազարդ աճյուններովը։

Թվեր ինձ տեսնել զանորդի Կուռնելիան, որ յուր երկու Գրակկոսներուն փառքը կորդեգրեր ի մխիթարություն յուր մեծ վշտին։

Կը խորհեի թե հո՛ս Մարիոս՝ բարբարոսներն հարվածելով՝ կը հռչակվեր իբր երկրորդ հիմնադիր Հռովմա։ Թե հո՛ս Սիդդա՝ բոլոր թշնամյացն հաղթելով, ի վեր բարձրացած էր քան զամեն հռովմայեցի։

Կը հնչեր ականջիս Կիկերոնի պերճ բարբառը…։ Կը տեսնեի եռյակ մեծ հռովմայեցիներն որք երեքն ևս բռնի մահվամբ կը մեռնեին։ Կասիոս Պարթևաց հալած ոսկին կլլելով շունչն կավանդեր։ Պոմպեոս Միհրդատա դափնյաց վրա կոխկռտելով՝ և Կեսարու հաղթող սուրեն ազատելեն վերջը, յուր փառազարդ գլուխը անարժան Պտղոմյանց հարվածոց մատնած կիյնար։ Մինչդեռ Կեսար փառաց և մեծության բարձրագույն