Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


յուր կողմեն, հաղորդել կնոջն ամուսնության ուրախառիթ առաջարկը։ Բայց մեծ եղավ յուր զարմանքն երբ փոխանակ անհուն գոհունակաթյան՝ Տիկին Հայնուռ առարկեց փեսացուին անառակ վարմունքն որ չէր կրնար համապատասխանել որդվույն նուրբ զգացմանց։

Հայնժամ գոռաց ձայնը Պ. Հայնուռի.

-Ի՞նչ կըսես, կանգիտանա՞ս արդյոք փառազարդ վիճակը Պ. Դարեհյանի։ Մեր աղջիկը հարստության և մեծության մեջ պիտի լյուղի, յուր տանը բացարձակ իշխանուհին պիտի ըլլա, և դու այդպիսի փայլուն վիճակի առջև այդ բարձրաստիճան անձին երիտասարդական վարմունքը իբրև արգե՞լք կուզես հարուցանել։ Վերջապես արք ազատ են, և ոչ ոք անոնց կենաց ընթացքին կրնա խառնվիլ,— ըսավ վճռողական կերպիվ։

—Այո՛, ազատ են,— սլատասխանեց Տիկինը,— ցորչափ կին մի չունին, ցորչափ փափուկ սիրտ մի խոցոտելու երկյուղը չեն կրեր. բայց նույն օրեն որ սուրբ, մաքուր հոգի մ՚իրենց բախտակից կըլլա, հոգի մի՝ որ յուր երջանկությունը կորոնե հաստատապես սիրելուն ու փոխադարձաբար սիրվելուն մեջ, նույն օրը, կըսեմ, արք կը դադրին ազատ ըլլալե, նույն օրը իրենց վրա կը ծանրաբեռնի՝ որչափ որ կանանց, ամուսնական պարտքը, նույն օրը վերջ կուտան կենաց ապօրինավոր հեշտությանց, ընտանեկան հարկին մեջ ամփոփելու համար իրենց իղձերն ու երազները։

—Այսչափ դարերե ի վեր արք իրենց ազատությունը վայելած են,— ըսավ բորբոքյալ ամուսինը,- և հանդերձ այսու կանայք երջանիկ ապրած են։

—Կը սխալիս. ընտանեկան բարօրությունը հաստատված է, ցորչափ արք կենաց զեխությանց հրաժեշտ տալով՝ պարկեշտ եղած են իրենց կենաց մեջ, և հավատարիմ՝ իրենց կնոջ նկատմամբ։ Տես նույն իսկ ի մեզ, որչա՜փ ամեն ինչ փոխված է։ Երբ հայերը իրենց արժանապատվությունը կը պահեին, երբ կնոջ չափ գրեթե իրենց պատվույն նախանձախնդիր էին, ու հավատարմությամբ կապրեին իրենց լծակցին նկատմամբ, ի՜նչ անդորրավետ կյանք ընտանեկան հարկին ներքև, որչա՜փ առաքինություն, ի՜նչ խաղաղություն։ Բայց քանի որ արք սկսան