Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ազատության դրոշմը պարզել ամուսնական կենաց մեջ, ներքին երանությունը քայքայելու վրա է և անիշխանությունր տիրելու բացարձակապես։

—Կանանց արդի հավասարության պահանջումները դարուս նոր ախտերն են որք ի վնաս րնտանեկան բարօրության կը ներգործեն։ Երբ կին մի հարստությամբ ու փառոք կապրի ի՞նչ կրնա առավելն փափագիլ։

—Կրնա փափագիլ հավատարիմ սիրտ մի գտնելու, սիրտ մի՝ որ մասնակից կրլլա յուր ուրախության ինչպես և վշտին։

—Եթե փառքն ու պատիվը երջանկությունը չեն կազմեր, ուրեմն աղքատ հարկերուն մեջ կը բնակի երջանկությունը. և սակայն ոչ ոք աղքատաց բախտին կը նախանձի,— խրոխտալով վճռեց Պ. Դարեհյան, իբր թե պատճառաբանությանց զորավորագույնը գտած ըլլար։

—Աղքատությունը,— հարեց Տիկինը,— հետևանք է շատ անգամ մոլության և տգիտության որք մարդկությունը կրծող զորավոր ախտերն են։ Այն աղքատ հարկերուն ներքև ուր հոգիներն ապականած չեն, ուր արժանապատվության նշույլ մի կա, հոն սրտերը կը մոտենան զիրար սփոփելու, դժվարությանց տոկալու, ու հոն ձեռքերն կը միանան աշխատության բեռը թեթևցնելու համար։ Այն աղքատ հարկին ներքև ուր շահասիրություն չկա, ուր շքեղություններ վայելելու և փառավոր ընծաներ ընդունելու հույսը չկա, հո՛ն ուր տիտղոսներու մասնակցելու հավանականությունը չկա. հո՛ն ուր կը բնակին զրկումն, աղքատությունը, կենաց մարտիրոսությունը, հոն վերջապես ուր կիսամերկ տղայք պատառ մի հացի կը կարոտին, հո՛ն ուր մտատանջության գիշերը կը տարածվի. հոն ուր ծնողք կը տքնին առօրյա ապրուստի միջոց փնտրելու համար՝ մինչդեռ մանկտիք կը ննջեն քիչ մի հաց երազելով. այո՛, թշվառության այդ վայրը երկու սրտերու ընդհարումեն արտադրված լուսովը կը փայլի վայրիկ մի, հույսը կոգևորե այդ հուսահատ հոգիներն որք իրարու փոխադարձ ուժին վրա հենլով, կը տքնին, կը մրցին, կը հաջողին, կը հաղթանակեն, և կամ նկուն կը մեռնին ձեռք ձեռքի տված բախտին կամաց հպատակելով։ Երկու հոգիներ որ զիրար կը հասկնան ու կը սիրեն,