Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամեն մասունքներու որ կզգան կը խորհին, կը սիրեն, կը տառապին ու կը հյուծին։

Սիրանույշ մորը նայելով խանդաղատանոք հարցուց եթե գիշերն անքուն անցուցած էր յուր քովը. և այնպես ըլլալն իմանալով՝ մորը ձեռքը նախ շրթանցը տարավ և ապա սրտին։ Կը նայեր անոր երախտագիտությամբ ջանադիր ըլլալով զինքը կրծող ցավին խորության հասնելու համար, մինչ յուր անբուժելի վիշտը հոգվույն մեջ կը փորձեր թաղելու ի մխիթարության յուր սիրելի մոր։ Կը ժպտեր անոր երբ յուր սիրտը դառնապես կուլար։ Ոչինչ այնչափ զարհուրելի է որչրսփ կեղծ ժպիան որ արյունաթաթավ հոգվո մի սոսկալի հեգնությունն է։

Սակայն տիկինն անհանգստություն մի կզգար որ վայրկյան առ վայրկյան կավելանար զՍիրանույշ սաստիկ հուզելով։

-Խեղճ մայրի՛կ, կըսեր, ինձ համար նահատակվեցար, և ո՞ գիտե տակավին որչափ պիտի նահատակվիս։

Փույթ չէ, զավա՛կս, բավական է որ դու գոհ ըլլաս. աներկյուղ ապրե՝ հիս պիտի գտնաս միշտ ապավեն։

Ո՜հ, ինչու՞ ես նախասահմանյալ ըլլամ ծնողացս այսչափ մտատանջություն ու ցավ պատճառելու երբ զիրենք այսչափ կը սիրեմ։ Բայց կերևա որ հայրս անխախտ կը մնա յուր որոշման մեջ քանի որ երեկվընե ի վեր զիս ապահովելու բնավ լուր մի չղրկեց։ Ով սիրելի մա՛յր իմ, ներե՛ ինձ եթե ես ամրապինդ կը մնամ դիտավորությանս մեջճ՝ գուցե քեզ նորանոր հուզումներ պատրաստելով։

Սակայն տիկին Հայնուռ գրեթե չլսեց Սիրանույշի վերջին այս խոսքերն՝ այնչափ տենդն՝ որ զինքը կը նեղեր քանի մի ժամերե ի վեր, գրաված էր լիովին։

ԳԼՈԻԽ ԺԵ.

Ընդարձակ սենեկի մեջ ուր հարստությունն այլ և այլ շքեղություններ միացուցած էր, ուր պատուհանները մետաքսյա վարագույրներով զարդարված էին, ուր կարասիները ծիրանեփայլ