Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անոր նայվածքին տարապայման վայրենության վրա. հուսահատությունը զինքն այլակերպված էր, հեգն ինքնին յուր կընթանար. բերնովը պիտի ջախջախեր այն երկնային հոդն որ երկու հոգիներ ի մի կը ձուլեր. ինքը վերջին հարվածը պիտի տար յուր բախտին. ինքը խարույկը պիտի վառեր՝ ուր պիտի վիժեին գեղեցիկ հուսույն բոլոր ծվեներովը։ Ժպիտն ու խինդը պիտի արտաքսեր, հառաչն ու արտասուքը որդեգրելու համար, կյանքեն խույս կուտար՝ մահվամբ ապրելու համար. ինքը սիրո մարտիրոսն էր որդիական սիրո ծաղիկներով զարդարյալ։

ԳԼՈՒԽ ԺԶ.

Սիրանույշ լավ կզգար թե տիկին Հայնուռ կատարելապես առողջանալուն պես՝ հայրը պիտի նեղեր դարձյալ զնա. ձևերն արդեն շատ իսկ կը հայտարարեին զայդ։ Ուստի չէր հանդուրժեր որ այդ գորովո հրեշտակին կյանքը վայրիկ մ՚անգամ վտանգի կամ դառնության մատնվի. քանի որ զոհ մի պետք էր այդ զոհն ինքը պիտի ըլլար։ Հետևապես փութաց հորն իմացնելու թե կատարելապես յուր կամացը կը հպատակեր։

«Հա՛յր, ըսավ, իմ անհնազանդությունս զքեզ վիրավորեց, գիտեմ, և մայրս մահվան դուռ հասուց։ Կզգամ թե հանցավոր մ՚եմ, և կուգամ այսօր հանցանքս քավելու։ Ե՛րբ կը կամիս՝ նշանտուքի պատրաստությունները սկսե։ Միայն եթե կը կամիս, թույլ տուր որ քանի մ՚օրեր ևս անցնին, որպեսզի ուրախության հուզումը որևէ անհանգստություն չպատճառե մորս՝ որ գուցե աղետալի կըլլա իրեն։ Մանավանդ կը խնդրեմ քեզմե որ բնավ բառ մի չարտասանես իրեն այս նյութույն վրայոք, ու ինձ շնորհես իրավունքն այդ լուրն իրեն աստիճանաբար հաղորդելու»։

Պ. Հայնուռ մեծ ուրախություն հայտնեց աղջկանը զղջման մասին, ապահովեց զինքը թե փայլուն ու երջանիկ ապագա մի յուր հնազանդության վարձատրությունը պիտի ըլլար, խոսեցավ իբր պատգամ, ու վերջապես խոստացավ իրմե խնդրված լռությունը պահելու մորը նկատմամբ։

Այս խոսակցությունը՝ թեև կարճ, արդեն շատ երկար