Ժանեթ՝ իբր ճարտար ռազմագետ, հաշված էր թե ապականակիր անձի մի ընտանեկան ճաշակներն երկար ժամանակ չէին կրնար տևել․ հետևապես ջանադիր եղած էր հարմար եղանակն որոնել Դարեհյանի վրա յուր նախկին իշխանությունը վերահաստատելու՝ երբ նա ամուսնական կյանքեն ձանձրացած տաղտկանաց ցույցեր տալու սկսեր էր։
Հաջողելու համար յուր խորհրդոցը մասին լրտեսի մի պետք ուներ. և զայդ դյուրավ ստացավ ոսկվո շնորհիվ, իրեն գործիք ընտրելով Պ. Դարեհյանի սպասավորներեն մին՝ զոր կը ճանչնար արդեն։ Չար մարդիկ զիրար շուտ կը հասկնան։
Լրտեսները մարդկային գործոց ավազակներն են, և կամ ընկերային մարախներն՝ որք առանց խիղճ ընելու կը թալլեն, կը կողոպտեն մտաց ու խղճի գաղտնիքն, ու կը վաճառեն ինչ որ սուրբ է, իրավացի և արդար, նույնպես և ինչ որ չար է և տգեղ։ Լրտեսն ընտրության ոգին չունի, զի լոկ շահասիրական է նպատակլը Լրտեսը կր մատնե Հայրենիքը, կրոնքր, ընտանիքն ու համայն ինչ։ Գալարող օձն է որ յուր Հանգույցներուն մեջ փոքրանալով կը պահվրտի, ամեն ուրեք սոդալով կը սպրդի լռին, կը լսե, կը տեսնե, կը գիտե, ու ապա յուր թույնը կը ծավալե շուրջը, կապականե, կը վիրավորե ու կը մեռցնե։
Մելքոն որ անզգամ գավառացի մ՚էր, հաջողած էր երեք տարիներե ի վեր Պ. Դարեհյանի ծառայելով սպասավորացն ավագագույնը հանդիսանալու։ Այդ մարդը՝ տիրոջն հրամանավ Ժանեթին տուն ստեպ գացած ըլլալով, ու յուր ճարպիկության և արթնության բազմաթիվ փորձեր տված ըլլալով, Ժանեթեն պաշտոն ստանձնեց զՍիրանույշ լրտեսելու, վարուցը, բարուցն ու ընթացիցը վրայոք գաղափար մի տալու համար իրեն։
Ժանեթ՝ Մելքոնին տված տեղեկություններեն դատելով շուտով հասկցած էր թե Դարեհյանն երկար ժամանակ գերի չէր կրնար մնալ այնպիսի հանդարտաբարո ամուսնո մի, երբ ինքը լավ կը ճանաչեր անոր փոփոխամիտ ու քմահաճ բնությունը։
Բազմադիմի զվարթությամբն ինքն հաջողած էր զնա յուր