Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


դառնալով բացակայությանն պատճառն իմացուց, բոլոր յուր մանրամասնությամբն պատմելով Երվանդի արկածները, աոանց զգալու թե քրոջը կենաց թելը վերջնական կերպիվ կը խորտակեր նույն միջոցին։

Վճռողական հարվածը տրված էր ուրեմն հեգ Ճուլիայի։ Իբրև փափուկ տունկ որ կը թարշամեր մահաշունչ քամիե, յուր երիտասարդության ծաղիկներն ալ կը թառամեին դժբախտ սիրո ծանր բուքեն։ Սկսավ նվաղիլ կույսն, ու մահվան դալուկը հետզհետե յուր դեմքին վրա տարածվեցավ։ Քանի որ չսիրված ըլլալուն ապահովությունը ստացավ, կյանքը տաժանելի էր իրեն համար։

ԳԼՈԻԽ ԻԹ.

Անցան հինգ օրեր նույն վայրկյանեն որ Երվանդ յուր կորուսյալ սերը կողբար. սենեկին մեջ գոցված դուրս ելնելու բնավ կամք չուներ։ Կարծես թե մարդս անհուն վիշտը կուզե սահմանափակ վայրի մեջ ամփոփել՝ անոր մաշեցուցիչ դառնությունն առավել ևս վայելելու մտոք։ Թվեր Երվանդին՝ թե աշխարհք ոչ ևս հաճույք ուներ ընձեռելու, թե կենաց գործիքին հետին թելը կտրված էր՝ բոլոր հույսերն միատեղ փշրելով։ Հալ և մաշ կըլլար նա մերթ հոգվույն վիշտը մոլեգնաբար հայտնելով, և մերթ լռությամբ փայփայելով զայն։ Սգո մեջ բոլորովին խորասույզ՝ չէր մտածեր Ճուլիայի վրա, չէր հարցներ թե ինչ կըլլար նա, թե ինչ կըներ։ Ցավը սոսկալի անձնասեր մ՚է. ուրիշն իրեն համար ի հաշիվ չի մտնար։

Իսկ խեղճ Վիրճինիոն մտերմին ու քրոջը մեջ տեղ կը տառապեր առանց միույն կացությունը մյուսին հաղորդելու։ Եվ երբ Ճուլիա Երվանդին վիճակին վրա տեղեկություն կը խնդրեր, գոհացուցիչ պատասխաններ կընդուներ, որպեսզի գրգռյալ անձն առավել ևս չվնասվի. զի վերջապես Լեոնարտո և Վիրճինիո սկսան վերահասու ըլլալ Ճուլիայի տառապանաց բուն պատճառին, Երվանդին տխուր պատահարեն ի վեր, և սարսափմամբ կը հաստատեին անոր հիվանդության հառաջադիմությունը։

Ճուլիա գրեթե չէր խոսեր. բայց մեն մի անգամ որ բառ մի