կարտասաներ, Երվանդի կը վերաբերեր այդ։ Եվ երբ սիրելվույն անունը կարտասաներ, ձայնը կը դողար, ու թեթև կարմրությունը երեսները կը գունավորեր։
Թշվառ Լեոնարտոն կը ճանչնար վերջապես աղջկանն ախտին պատճառը զոր այնչափ զգուշությամբ ծածկած էր նա իրենցմե։
Կըմբռներ անոր համառությունը այդ գաղտնիքը պահելու քանի որ իրեն ծանոթ էր Երվանդին տածած սերն ուրիշի մի նկատմամբ, և կարդարացներ Ճուլիայի արժանապատվության զզացմունք: Տարարախտ հայրը կը գուշակեր սոսկալի վերջը յուր զավկին և ցավին սաստկութենեն կարձանանար լռությանը մեջ:
Օր մի Ճուլիայի վիճակը սաստկանալով՝ զգաց թե մերձ էր ի մահ: Կոչեց հայրն ու ըսավ «Հա՛յր, գիտես թե որպիսի՜ գթով համակված էի քեզ համար, և որչափ կը փափագեի ապրիլ ծերությանդ ի մխիթարություն. բայց սև ճակատագրին խաղալիքն եղա: Սիրեցի, և երբ համոզումն ունեցա թե բնավ սիրված չեմ, և թե գթության առարակ եմ միայն, սիրտս ու արժանապատվությունս ուժգին հարվածվեցան։ Հա՛յր ի՛մ, ներե ինձ, եթե դու այնչափ գորովագութ, անձնվեր և բարի ըլլալեդ վերջը ես զքեզ սիրույս կը զոհեմ: Եթե կամքս զորավորագույն ըլլար քան զսիրտս, պիտի ապացուցանեի թե ո՛ր աստիճանի երախտագետ եմ քեզ նկատմամբ ու պիտի ապրեի: Բայց անդիմադրելի զորություն մի զիս հառաջ կը մղե դեպի գերեզման: Հա՛յր, մի՛ անիծեր անմեղ առարկան իմ սիրույս, անպարտ է նա, յուր միակ հանցանքը շատ կատարելություններ ունենալն է: Տեսա զինքը ու գրավվեցա. պաշտեցի զինքը, մինչ նա կանգիտանար թե սրտիս խորանին աստվածն էր: Պիտի մեռնիմ, բայց ներե՛ ինձ, հա՛յր, եթե կը փափագիմ անգամ մի ևս զինքը տեսնել:Կը հուսայի հետս տանիլ սրտիս գաղտնիքն ի գերեզման. սակայն անոր մնաս բարյավ ըսելու բաղձանքս այնչափ մեծ է որ ամեն նկատման մասին անտարբեր կըլլամ արդ»: Վայրիկ մի լռեց կույսն զի ոչ ևս շունչ ուներ խոսելու, ու ապա շարունակեց, մինչդեռ Լեռնարտոն սրտակտուր ձայնիվ կը թախանձեր աղջկանն որ չմեռնի:
«Հայր իմ, շարունակեց Ճուլիան, հազիվ իմանալի եղանակավ,