Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ի նշան սիրո, հանձն առավ վերջապես հայտնելու այն մեծ դրամական գործողություններն որոնց ընդհուպ պիտի ձեռնարկեր, և որոնց հաջողության վրա բնավ չէր տարակուսեր։ Քողարկյալ կերպիվ հետն ամուսնանալու դիտավորությունը փայլեցրուց Ժանեթի աչաց, ինչպես և արհամարհանք Դարեհյանի նկատմամբ։

Ժանեթ խորամանկությամբ հանդերձ կը խաբվեր Ալֆոնսի մեծաբարբառ լեզվեն, կատարելապես կը հավատար անոր, ու օր ավուր առավել կը պաշտեր զայն։

Սիրահար սիրտ մի հակամետ է հավատալու, քանի որ հավատքն յուր երջանկությունը կը կազմե, ու կը սոսկա տարփելվույն որևէ գործեն երկբայելու՝ անոր անկեղծութենեն ևս երկբայելու երկյուղիվ։

Ժանեթ կրկին եռանդյամբ կերազեր Դարեհյանի վրա տիրել զայն կողոպտելու դիտավորությամբ, քանի որ կը փափագեր վայելել տալ Ալֆոնսի՝ մինչ հավարտ անոր ձեռնարկած երևակայալ գործոց, կենաց բոլոր ճոխությունները և նա մանավանդ՝ եթե հնարավոր էր, այնչափ մեծ գանձերու տիրանալ որոնցմով կարողանար ժամ հառաջ յուր սիրելվույն հետ անբաժանելի կերպիվ ապրելու։

Բայց այդ նպատակին հասնելու համար հարկը համարեր զՍիրանույշ աղարտել, և անոր ինչքերուն տիրանալ, վասնզի ինքն ապահով էր թե նույն օրն որ Դարեհյան համոզվեր կնոջը վերագրված անպարկեշտ ընթացքին վրա՝ զայն անմիջապես յուր տուն են կը վաներ՝ զրկելով զինքն բոլոր այն ծանրագին գոհարներեն որ իբր նվեր ընդունած էր։ Եվ հայնժամ վստահ էր տիրանալ բոլոր այդ գանձուց յուր կանացի հնարքն ի գործ դնելով։ Այս բաղձանաց ավելցած էր նաև կրկին վրեժխնդրության իղձն նույն օրեն ի վեր որ յուր անձը սաստիկ նախատված համարեց Սիրանույշեն՝ երբ սա արտաքսեց զինքն յուր սձնեկեն։

Երեք ամիսե ի վեր սկսված էին Ժանեթի հարաբերությունքն Ալֆոնսին հետ, երբ այդ կինը Սիրանույշի արհամարհանացն ենթարկվեցավ․ Դարեհյանի տունեն արտաքսվելով հազիվ հազ յուր բնակարանը վերադարձած էր՝ երբ ահա Ալֆոնս կը ներկայանար յուր առջև։ Դյուրին է երևակայել թե