Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


բոլորովին սրտիդ ու հանճարիդ, երկո՞ւքն ալ կուրանաս։

- Վիրճինիո՛, մ՚ըներ այդ հայհոյանքը։

- Ուրե՜մն։ Տե՛ս, իբր կենդանի մեռյալ շուրջ կը թափառիս: Ոչինչ մնաց քեզ բացի նկարչութենեն։ Տաղանդդ զքեզ պիտի վերականգնեք պիտի փրկե, և անոր վերջին հարվա՞ծը կուզես տալ դու։

- Վիրճինիո՛, նկարչութենեն ի զատ շատ բան մնաց ինձ, քանի որ դու իմ բարեկամս ես։

- Ուրեմն հանուն բարեկամությանս հնազանդե՛ ինձ. կը խնդրեմ զարդ իբր մեծագույն ապացույց մեր մտերմության։

- Քանի որ կուզես՝ կը հավանիմ։ Ո՜հ, ի՜նչ մեծ զոհ է կատարելիքս, Վիրճի՛նիո:

- Կընդունիմ այդ զոհդ ի սրտե։

Եվ զայս ըսելով Իտալացի պատկերահանն յուր բարեկամին ձեռքն ուժգին սեղմեց, մինչդեռ աչացը մեջ արտասվաց կայլակ մի կը փայլեր։

ԳԼՈԻԽ ԽԱ.

Սկսավ Երվանդ ճամփորդության պատրաստություններն ընել: Որչափ դժկամություն ունեցավ նախ Հռովմեն բաժնվելու՝ նույնչափ անզուսպ եռանդյամբ գրավվեցավ Պոլիս ուղևորվելու համար երբ մեկնելու որոշումը տվավ։ Միայն թե ծանր էր իրեն հեռանալ Վիրճինիոյեն՝ որուն հետ գրեթե երկու տարիեն ի վեր իբրև ճշմարիտ եղբայր վարված կը։ Բայց եթե միշտ մի կը թողուր ի Հռովմ, մյուս կողմեն հույս ուներ յուր փշրյալ երջանկության մասունքն հավաքելու ի Պոլիս, մեկ նայվածքի, մեկ խոսքի մեջ, եթե Դարեհյան տեղյակ չէր իրեն սիրային վեպին։

Հասավ վերջապես օրն հրաժեշտի։ Վիրճինիո տարօրինակ տխրությամբ համակված էր, և ջանք կըներ զայն ծածկելու մերմին աչք են։ Ծնողք, քույր, սիրուհի, ամեն ինչ կորուսած էր, և ահա յուր վերջին մխիթարությունն ևս կը կորսնցներ:Ստույգ է որ ինքն հորդորած էր զԵրվանդ մեկնելու հօգուտ յուր անձին, բայց սիրտն յուր օրենքն ունի. կը ճզմվի, կարյունի, կը հառաչե, կը բողոքե նույնիսկ ինքնահոժար կատարած զոհին դեմ։