Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ բացականչությունը կը բավեր զՄելքոն ապահովելու համար. վստահ էր թե աղջիկն անկարող էր զինքը մատնելու, և հույս ուներ անոր աջակցությունն ևս ստանալու։

— Մտածե՛— կըսեր ապիրատը,— կամ մշտատև սեր իմ կողմանես քեզ համար, կամ քեզմե կախաղան ինձ համար։ Եվ սակայն, Մարիա՛մ, զքեղ կը պաշտեմ, և ուրիշ բան չեմ երազեր եթե ոչ հետդ ապրիլ, զքեզ պաշտել և քեզմե սիրվիլ: Հիշե սիրո բույնը զոր պիտի պատրաստեմ. մտածե ինչ երջանկություն է երկու սիրահարաց համար անբաժանելի կերպիվ միատեղ ապրիլը, և դու փոխանակ այդ երջանկության կուզես զի մահվան ղրկել:

Ո´չ, ո´չ, Մելքոն, ապրե´, մի՛ այդպես խոսիր։ Բայց ըսե´, ի՞նչ վրեժխնդրության պտսւճաո ունիս տիրուհվույդ դեմ երբ նա բարության հրեշտակ մ՚է:

- Զայդ չեմ կրնար խոստովանիլ, զի երդում ըրած եմ այդ գաղտնիքը ծածկելու մինչև որ վրեժս լուծեմ։

Մինչ Մելքոն կաշխատեր խեղճ արարածը դյութելու սիրո երջանկության պատկերը փայլեցնելով անոր աչաց, ահա Սիրանույշ՝ որ զՄարիամ կը կոչեր անուշ ձայնիվ։

Կարծես թե այդ ձայնը աղջկան խղճին դատապարտության ձայնն էր։ Թողլով զՄելքոն, ընթացավ դեպի սենյակն ուր կը գտնվեր տիկին անոր հրամաններն ընդունելու համար։ Կարծես թե ճնշող անողորմ ձեռաց աղդեցութենեն կազատեր հեգն, մինչ Մելքոն սաստիկ նեղացած այդ ընդհատմանեն, յուր չար խորհուրդները կորոճար անդադար։

ԳԼՈԻԽ ԽԳ.

Անցած էին երկու օրեր նույն վայրկենեն որ Սիրանույշ Մելքոնի խոստումներեն ապահովված յուր տաղավարը վերադարձած էր։ Կը մխիթարվեր հոն յուր առանձնության մեջ, և յուր անցելույն գիրքը բանալով անոր պարունակությամբ կապրեր։ Յուր հիշատակաց բույնին մեջ գտնվելով այնպիսի ուրախություն կզգար նա որ յուր տխուր դեմքը պայծառացած էր սակավ ինչ։