Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարիամ նկատելով այդ անսովոր բերկրությունը որուն պատճառը կանգիտանար սակայն, այնպիսի գորով ու կարեկցություն զգաց, որ քիչ մնաց տիկնոջ ոտքն իյնալով իրեն դեմ եղած դավադրությունը պիտի իմացներ։ Բայց հանկարծ միտքն եկավ թե՝ զյուր տիրուհին ազատելով զՄելքոն կը կորսնցներ, անոր պատիժ և գուցե մահ պատրաստելով։ Սոսկաց և լռեց. խիղճը կը գոռար, սիրտը կարյուներ։

Այգ ներհակ երկու զգացմանց խաղալիքն եղած՝ այնպիսի հուզմամբ լի էր՝ որ թոթոված անիմաստ պատասխաններեն Սիրանույշ զարմացած, ու կասկածելով թե գուցե նա ցավ մի կզգա, անուշ ձայնիվ հարցուց.

- Ի՞նչ ունիս, Մարիամ, հիվա՞նդ ես, վի՞շտ մ՚ունիս։

- Ո՛չ, տիկինդ իմ, ոչինչ ունիմ,— պատասխանեց աղջիկն, այլագունելով։

- Ուրեմն ինչո՞ւ այդպես վրդոված ես։

- Վասնզի քիչ մ՚անհանգիստ ըլլալս կզգամ։

- Հետևապես բան մ՚ունիս եղեր: Դու գնա հանգչե, և աղախիններեն մին թող գա ինձ սպասավորելու։

- Ոչ, ոչ, տիկի՛ն։ Դուք վարժ եք իմ ծառայությանս և չեմ հաճիր որ նեղվիք, զի դուք այնչափ բարի եք ինձ համար։

Եվ զայս ըսելեն ետքն այնչափ ի գութ շարժեցավ տիկնոջ ազնիվ ընթացքը նկատելով, որ սկսավ հեղձամղձուկ լալ դառնագին։ Բայց սերը հաղթահարելով դարձյալ երախտագիտության ու գթո ձայնը խեղդեց։

- Խոստովանե վիշտդ, Մարիա՛մ,- կը պնդեր տիկինը,– և ես կը խոստանամ օգնելու քեզ եթե դարմանելի է ցավդ, խոսե՛, աղջիկս, ես մայր մի եմ քեզի համար։

- Ո՛հ, տիկինդ իմ, շա՜տ իսկ գիտեմ զայդ։

- Ուրեմն ինչո՞ւ ինձմե գաղտնիքդ կը ծածկես. անվեհեր պատմե ինձ զամեն ինչ։

Բայց այդ խոսակցությունն ընդմիջեցավ սպասավորի մի ներկայությամբ որ Դարեհյանի գալուստը կիմացներ։

Մարիամի աչաց մեջեն ուրախության փայլակ մ՚անցավ, զի յուր տիրուհին ամեն վտանգե ազատ էր նույն իրիկունը։

Բայց տխուր ազդեցություն մի կրեց Սիրանույշ յուր բնակարանեն հեռանալու ստիպվելովն, ու ցավ ի սիրտ ծովեզերյա