Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մի՛ այդպես նախ ատ անոք խոսիր հորս վրա. նա կենացս հեղինակն է որով պարտիմ միշտ զինքն հարգել:

— Զավակ մի պարտի հարգել և սիրել ծնողքը ոչ թե անկե կյանք ստացած ըլլալուն պատճառավ, այլ ընդունած անձնուրաց ծնողական ծառայութանցն համար։ Քանի՜ցս արդյոք չենք լսած ծնողներ որք կը տրտնջան որդվոցն տալիք կենացն համար։ Կը տեսնես ուրեմն թե իբր հեղինակ մեր կենաց մեծ երախտագիտություն պահանջելու իրավունք չունին։ Ծնողաց կատարած զոհից և հայտնած գորովույն համեմատ պետք է ըլլան և մեր երախտագիտական զգացումները։ Իսկ քու հայրդ թշվառությանդ պատճառ եղավ, ահա անոր մեծագործությունը։

— Հորս արյունը երակացս մեջ կընթանա և այդ բավ է զինքը սրբանվեր հանդիսացնելու համար։

— Նո՞ւյն իսկ երբ երջանկությանդ կործանիչն է:

— Հարկ չկա ըսել քեզ, Երվա՛նդ, թե մարդիկ տարբեր գաղափարներ ունին երջանկության վրայոք։ Մեն մի մարդ յուր տեսության կետն ունի, ընդունած դաստիարակության, ապրած միջավայրին և վկա եղած դեպքերուն համեմատ։ Հայրս կը կարծե թե առանց հարստության երջանկություն չկա, թե փառքն ու պատիվը կը գոյացնեն երանությունը։

Կամքս բռնաբարելով ինքը կը հուսար բացարձակ կորուստե փրկել զիս և հրաշալիք մի գործել պերճանաց կյանք մի պատրաստելով ինձ։ Հայրս երջանկագույնն է արանց քանի որ զիս կանանց երջանկագույնը կը համարի։

— Եվ այդ կը բավե՞ արդյոք հայրդ արդարացնելու համար։

— Բայց հիշե որ ամենքը եթե իրերն ըստ ճշմարտության դատեին ոչ այդչափ մոլորություններ կըլլային, և ոչ ալ այնչափ ընկերության զոհեր։

— Բայց ըստ քեզ, Սիրանույշ, ոչ ոք հանցավոր կլլա աշխարհիս մեջ քանի որ յուր տեսության կետն է հանցավորն, որով մարդուս գործելդեն արտադրված չար հետևանքն արդարանալի են։

— Բայց երկու որոշ կետեր կան զորս իրարու հետ շփոթելու չէ. մին տեսության կետեն բխած չարիքն է, և մյուսը