Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Երվա՛նդ իմ սիրելի, հոգնած ես և այլայլած, եկու սենյակդ հանգչելու։

— Իրավունք ունիս, քո՛ւյր, եթե քունը չըլլար մեր ցավն ամոքելու գոնե առ ժամանակյա կերպիվ, անհնար կըլլար մարդուն յուր տառապանաց հանդուրժել։

Զարուհին ու Հրանտ տարին զԵրվանդ փոքրիկ բայց վայելուչ սենյակի մեջ՝ ուր մաքուր անկողին՝ ու հանգիստ ընելու համար ամեն պարզ և պարկեշտ կարասիներ կային. և բարի գիշեր մաղթելով մեր տառապելույն՝ թողուցին զինքն առանձին։

ԳԼՈւԽ ԿԲ.

Ժանեթ իմացած էր Ալֆոնսեն Սիրանույշի պարտիզին մեջ տեղի ունեցած կռվույն ամեն մանրամասնությունքն։ Նա կը ցնծար արդեն աննպաստ հետևանացն համար զոր կը մակաբեր եր յուր հակառակորդին մասին։ Վերջապես վրեժխնդրությունը կը հագենար, և ինքը բացարձակ տիրուհին կըլլար երազած գոհարներուն և ուրիշ ծանրագին ինչերուն։ Այս գեղեցիկ երազները կավելցներ Ալֆոնսի մեծամեծ խորհրդոց վրա, որոնց գործադրությունն՝ ըստ յուր կարծյաց, երանավետ կյանք պիտի ապահովեր իրենց օր մի։

Գաղղիացի կինն ուրիշ գոհունակություն մի ևս ուներ, այն էր յուր գուշակության հաստատվիլը՝ այսինքն թե Սիրանույշի անտարբերությունն Ալֆոնսի նկատմամբ ուրիշ սիրահարութենեն հառաջ եկած էր և ոչ թե յուր առաքինութենե: Ինքը կը հաղթահարեր վերջապես․ գոհ էր, ուրախ էր, և անհամբեր զԴարեհյան տեսնելու, անոր գործադրելիքն իմանալու համար։

Երկար ժամանակ չսպասեց Ժանեթ քանի որ տեսանք թե Պ. Դարեհյան՝ կռվույն հաջորդ առավոտը կը պատրաստվեր գաղղիացի կնոջ այցելու։

Երբ կինն սպասած անձին գալուստը տեսավ՝ ուրախությունը ծածկեց անկե, և կարեկից ու գորովագութ ձևով ընդունեց, և տեղեն ելնելով Դարեհյանի ընդ հառաջ գնաց նույն օրը, թեև այդպիսի քաղաքավարությանց չէր վարժեցուցած