Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


տարբերությունը յուր տիրուհվույն առջև։ Կը մտածեր թե Մելքոն զրպարտիչ մ՚ըլլալու է. բայց Ժանեթ ինչպե՞ս կնոջը պախարակելի ընթացքին կրնար տեղյակ ըլլալ եթե իրոք անծանոթ մարդը տեսածը պատմած չըլլար։ Այս միակ փաստն ուներ առանց սակայն հայտնել համարձակելու։ Ինչպե՞ս կրնար Ժանեթի վկայությունն հառաջ բերել առանց արհամարահոտ քմծիծաղ մի գրգռելու յուր կնոջը շրթանց վրա, և առանց անոր կասկածանաց ենթարկվելու։ Լռեց ուրեմն ամենայն համբերությամբ, և խոստացավ յուր ամուսնույն սպասելու մինչև Մարիամի ապաքինության օրը:

Սիրանույշ պնդեց վերստին թե ոչ ոք պիտի մերձենար Մարիամի մինչև խոսաովանաթյան վայրկենին ժամանիլը, ամենայն արտոնություն թողլով Դարեհյանի սակայն որևէ միջոցի դիմելու յուր ապահովության համար, որպեսզի վստահ ըլլա թե պարգևի խոստմամբ բնավ ազզեցություն չպիտի գործածվեր աղջկան վրա, զինքը յուր դատին նպաստավոր ընելու մտոք

Բայց Դարեհյան ոչինչ խնդրելով «Առ այժմ Մարիամ տաղավարին մեջ թող մնա» ըսելով, մեկնեցավ հոնկե, զՊ. Հայնուռ աղջկանը հետ առանձին թողլով։

ԳԼՈՒԽ ԿԵ.

Պ. Հայնուռ շունչ կառնուր, վստահ էր գրեթե բոլորովին որդվույն անմեղություն վրա լսածեն ու տեսածեն դատելով։ Մանրամասնաբար պատմել տալով Սիրանույշի անցյալ դեպքերը, Մելքոնի ընթացքը խիստ կասկածելի թվեցավ իրեն, ու նույնը դուստրը: Զոր օրինակ, ինչո՞ւ Մարիամ չէր ուզած խոսիլ, և ինչո՞ւ նվաղած էր Մելքոնին նայելով։

Արդեն անոնց փոխադարձ գաղտնագողի ակնարկները դիտած էին երկուքն ալ, ուրեմն անոնց մեջ մտերմական հարաբերություններ կային, ու մեղապարտ խորհրդո մի կը ծառայեին անոնք:

Մինչ այս խորհրդածությունք տեղի կունենային, «Ո՛հ, ըսավ Սիրանույշ, կիմանամ, խեղճ Մարիամը ապիրատ Մելքոնին սիրահարած է։ Այժմ կըմբռնեմ եղածը։ Կերևա թե աղջիկն