Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրեն գործակից կուզե ընել, և այդ հեգն կը դժկամի ինձ վնասելու։ Բայց ո՞ր դժոխային խորհրդո խաղալիքն եմ արդյոք, ո՞վ է հեղինակն այս մութ գործին։ Անպատճառ ամեն ինչ պիտի լուսաբանեմ։

– Այդ թշվառական աղջիկն ինչո՞ւ ճշմարտությունը խոստովանելու խղճմտություն կընե, եբբ դու իրեն համար նախախնամություն մ՚ես։

—Հա՛յր իմ, եթե կը սիրե այն անպիտան մարդը, ի՞նչ կուզես որ ըներ։ Դոլ չգիտես ի՛նչ է սերը, և ի՛նչ բաներ ուրանալու, և ի՛նչ բաներ գործելու կարող է։

— Անիծյալ ըլլա ձեր սերը, աղջիկ։ Բայց բացատրե ինձ, Մելքոն ինչ պատճառ ունի քեզ թշնամություն ընելու։ Թշնամի ունենալեդ կը կասկածի՞ս։

— Ես, հա՛յր իմ, և ոչ մեկու մի չարիք հասուցած եմ։

— Բայց ո՞վ էր կինն այն որ սենեկիդ մեջ գտար ամուսնույդ հետ։

— Գաղղիացի անառակ կին մ՚է։

— Անկե չե՞ս կասկածիր։

— Անշուշտ, բայց կասկածը փաստ չէ։ Մարիամին առողջանալուն կսպասեմ ճշմարտությունն իմանալու համար, քիչ մի համբերե ևս, հայր իմ։

Լռեցին երկուքն ալ, և մինչ հայրն ոտք կելներ մեկնելու համար «Հա՛յր, գոչեց Սիրանույշ, խնդրեմ բնավ բան չհայտնես մորս այս նողկալի դեպքերուն վրայոք։ Արդեն անոր վիճակն ողորմելի է, և զայգ առավել տաժանելի ընելն անգթություն է։

Խոստացավ զայդ Պ. Հայնուռ և ապա գնաց կասկածներն փեսին հաղորդելու, մինչ Սիրանույշ փութաց Մարիամին քով երթալ անոր վրա հսկելու համար անդուլ։

Տիկնոջ խնամքը առավել ևս կը հուզեին ողորմելի արարածը։ Աչերն արտասվոք կը լեցվեին մինչ յուր բարերարուհվույն կը նայեր, ու բերնեն խոր հառաչ մի կելներ։

Սիրանույշ կիմանար որ ահեղ փոթորկե մի կը տատաներ անոր հոգին, և կը ջանար զինքը մխիթարել թե՛ աղու խոսքերով և թե՛ գորովալից ընթացյուք, առանց որևէ ակնարկություն մ՚ընելու սակայն սրտին վիճակին։