Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ստեպ կրկնելով ինքն Դարեհյանի սրտմտության առարկա կրնար ըլլալ, և Սիրանույշի համար անհանգստության պատճառ։

— Ոչ քո՛ւյր իմ, անհնար է ինձ անձկության մեջ ապրիլը,— պատասխանեց Երվանդ։— Համարելով թե Սիրանույշ զիս չընդունի՝ վերջապես իրեն որպիսության վրա լուր մի կունենամ։ Եվ ի՞նչ պատճառ կրնա ունենալ զիս չընդունելու։

Ստույգ է որ Դարեհյանի հետ կռվեցանք որովհետև տարակուսելի դիրք մ՚ունեի իրեն առջև։ Այլ երբ Սիրանույշ իմացնե անոր թե ինձ վերագրված անվայել ընթացքն ոչ միայն անհիմն էր, այլ թե ես պաշտպան կանգնած էի իրեն, անշուշտ այդ մարդուն կասկածները հիմնովին ցրվելով ամեն իրավունք կստանամ յուր տան մեջ մուտք գտնելու վերստին։

— Եղբա՛յր, մի՛ ամեն ինչ ըստ քմացդ դատեր։

— Զարմանալի ես. քո՛ւյր։

— Հիշե թե Դարեհյան կասկածոտ է իբր ամեն նախանձոտ մարդ, որով զքեղ հանգիստ աչոք չկրնար տեսնել։

— Ուրեմն առավել մեծ պատճառ մ՚ըսածդ վիճակիս ստույգ գաղափար մ՚ունենալու։

— Երվա՛նդ, հանուն սիրույդ, հրաժա՛րե այսօր զսիրելիդ տեսնելու խորհուրդեդ։

— Ինչ պահանջելդ գիտե՞ս արդյոք։

— Սպասե մինչև իրիկուն, Հրանտ թող գա, հետը տեսնվե և ապա գործե։

— Կուզե՞ս որ երկյուղի ու վարանմանը մատնված օր մ՚անցընեմ, ո՛չ։

— Նախազդեցություն մ՚ունիմ թե զՍիրանույշ չպիտի տեսնես։

— Ուրեմն պետք է որ երթամ և ըսածդ հաստատեմ։

Եվ զայս ըսելով երիտասարդը ոտք ելավ պատրաստվելով մեկնելու։

Բայց Զարուհին ձեռքեն բռնելով վերստին նստեցուց աթոռակին վրա։

— Անհնարին է, քու՛յր, պիտի երթամ։

— Ո՜հ, քանի որ կը համառիս, խեղճ եղբայրս, արիացիր ուրեմն, ա՛ռ և կարդա,— ըսավ հուսահատ կինը, նամակը