Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քանի որ այնչափ խիստ հարվածներ տված էր կնոջը թե սրտին և թե պատվասիրությանը։

Պ. Դարեհյանի հիացումն ևս քան զևս աճեցավ կնոջը տրված մեծանձնության նոր ապացույցին վրա, և անկեղծորեն փափագեցավ քավել յուր հանցանքն անոր նկատմամբ հավատարմությամբն և անձնվիրությամբը՝ ցորչափ տան մեջ փակված ըլլալով անոր ուղղակի հանապազօրյա ազդեցությունը կը կրեր, և հեռու էր ամեն գայթակղական և գրգռիչ առիթներե։ Բայց երբ կատարելապես առողջանալով կարողացավ դուրս ելնել, հայնժամ ամուսնույն յուր վրա ըրած տպավորությունն հետզհետե տկարացավ զվարճությանց և հեշտությանց տիրող զգացմանց ներքև։

Մոլությունը սաստիկ հորձանք մ՚է որ յուր շրջանին մեջ կառնու կը տանի ինչ որ ուժգին կերպիվ չընդդիմանար անոր։ Հեշտությանց մթնոլորտը զմարդը թունավորելով իսկ անոր անհրաժեշտ կենսատու տարրը կը դառնա, և զայն արվեստական կերպիվ առ ժամանակյա ձևով կազդուրելով՝ իրականապես կսպաննե։

Հետևապես Պ. Դարեհյանի համար խույս տալն այդ նեխահոտ մթնոլորտեն կենաց ամեն վայելից հրաժեշտ տալ էր, կամ լավ ևս ըսեմ ասլրելե դադրիլ էր։ Սիրանույշի ծանր կերպարանքն և անոր համակերպությունն ամեն դիպվածոց որ իրեն տհաճո էին, յուր անսանձ ամուսնույն խղճի խայթերը կը գրգռեին իրոք. բայց նա զանոնք լռության կը դատապարտեր՝ անձին խոստանալով անագան թե կանուխ կնոջն արժանավայել հատուցում մ՚ընելու վերջապես յուր հավատարմությամբն առ նա։

Դյուրաձիգ խղճեր կան որ հանգստորեն կը վայելեն իրենց անառակ ներկայն ապագային ապահով երաշխավորությամբ:

ԳԼՈԻԽ ՀԸ.

Վիրճինիո նպատակ ըրած էր իրեն թղթակցությամբը Երվանդի աշխույժը գրգռել պատկերահանության մասին, և զինքը վերստին Հռովմ վերադարձնել. բայց յուր ջանից ապարդյուն մնալը ցավոք կը հաստատեր։