Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լռեց Պ. Հայնուռ, մինչ հիվանդը մարմնույն ցավերովը կը գալարեր։

Նույն պահուն հեծկլտանք մի լսվեցավ։ Մարիամն էր որ՝ անկողնույն մեկ քովը ծնրադրած, կուլար ողորմագին և կըսեր.

— Ներե՛ ինձ, տիկի՛նդ իմ անզույգ, եթե վայրկյան մ՚իսկ քեզ անհավատարիմ եղա։ Քու համայն բարությանցդ փոխարեն ես քու մահվանդ աղետալի պատճառն եղա։ Դու մայր մ՚էիր մեզ համար, ապրե՛ եթե երեք որբեր չես ուզեր հետին թշվառության մատնել։

Լսեց այս խոսքերը Սիրանույշ, նայեցավ անոր արգահատությամբ ու ձեռքն երկնցուց աղջկանն որպես զի համբուրե զայն։

Հանկարծ մեծ ճիգ մ՚ըրավ հիվանդը, «Երվանդ իմ, մայր իմ», մնչեց ու ձայնը խեղդվեցավ։

Անզգայության վիճակի մեջ անկավ նա դարձյալ, ու ապա աչերն անսովոր իմն վայրենությամբ փայլելով անշարժ մնացին հավետ։

Երվանդ կը նայեր տակավին այն աչաց ուր սիրո հուրը սսպառած էր վերջնական կերպիվ մահվան շնչովը, առանց ըմբռնելու թե ամեն ինչ լմնցած էր։

Մեծ վշտի ամենայն հուսահատությամբ ողորմելի մայրը դստերն անշարժ մարմնույն վրա անկավ կիսամեռ սոսկալի ճիչ մ՚արձակելով։

Երվանդ՝ իբր թե քունեն արթննալով, ահագին քրքիչ մ՚արձակեց, նույն միջոցին որ Զարուհի ամուսնույն հսկողութենեն խույս տալով, սենեկեն ներս կընթանար չափազանց ցավոց արտահայտությամբ։ Երվանդ խենթացած էր բոլորովին ու կատաղությամբ քրոջը վրա կը հարձակեր։

Պ․ Հայնուռ՝ վերջին աստիճանի վշտացած աղջկանը կորստյանը վրա, անդադար կը կրկներ․

— Հե՛գ Սիրանույշս, երկու տարի միայն պիտի վայելեիր ուրեմն փառքդ ու պատիվներդ։

Իսկ Պ․ Դարեհյան՝ իբր մեծ սգո արտահայտություն, անմիջապես հեռացավ այն տունեն ուր կնոջը ցուրտ մարմինը փառավոր անկողնո մի վրա տարածված էր, առանց իսկ հետին հրաժեշտի ողջույնը տալու անոր, առարկելով թե յուր