կուղղվեր, և զայդ փութաց մորն իմացնելու։ Տիկինը հուզվելս էք բնթացավ ի հապճեպ դեպի սեղանն ուր գրված էր հացն ու պանիրը, և զանոնք մեկտեղեն վերցնելով ընդ փույթ՝ զվարթ դիմոք ընդունեցավ զհյուր յուր դստեր։
Սա պարզ ու սիրուն երիտասարդուհի մ՚էր, խարտյաշ և թարմ, խոսքերուն և զգացմանց մեջ անկեղծ։ Բախտն այնչափ իրեն ժպտած էր մանկութենեն իվեր որ կարծես թե պետք չէր ունեցած երբեք ստել կենաց ու մարդկանց։ Գոհ կույսն էր որ լիաթոք կը վայելե գարունը յուր բուրմունքով և կը հրճվի նորա երգերով ու գույներով ինչպես և կը վայելե կյանքն յուր հանդարտ զվարթությամբ։ Միակ զավակ հարուստ ծնողաց՝ նոցա հույսն էր և լույսը։ Անդորր կենաց և գոհունակություն, չափավոր ձիրքեր մտաց և առատ գանձեր սրտի, միշտ զվարթ կերպարանք մի, ահա պատկերացած կը լինի մասամբ մեր աչաց՝ օրիորդ Վարդանույշ Երանյան։
Մանկության ընկեր Արաքսիայի՝ բարեկամությունն աճած էր իրենց հետ։ Երբ Վարդանույշ բացառիկ զվարթ օր մ՚ուներ տոնելու՝ աոաջին հրավիրյալն Արաքսիան էր։ Եվ երբ սա տխուր էր, բարեսիրտ կուսին աշխույժ կերպարանքին վրա վայրկենական մութ քող մի կանցներ։
Հոգի մի որ չէ տառապած չըմբռներ ըստ բավականի այլոց ցավը քանի որ հազիվ անոր մակերևութին կը հասնի։ Ու՞ր գուշակե նա թե մեն մի ծալք սրտի վշտով ձևացած է, թե փոխանակ լուսատու և հարթ հատակի՝ սիրտը խավար և խորունկ խոռոչներ կը պարունակե, քարանձավներու նման ուսկից բանտարկյալ հողմը սաստիկ սուլելով դուրս կը ցայտե, նույնպես և բանտարկյալ հառաչը սև խրբշերեն վիժելով, մռնչելով շուրջ կը ժայթքե։
Թեև տիկին Վարսամյան ամեն ճգամբ կը ջանար ծածկել իրենց չքավորությունը օտար աչքերե, սակայն խիստ անկատար կերպիվ կը հաջողեր զի աղքատությունն հրեշ մ՚է որ յար սոսկալի գլուխը կը ցցե ակռաները կրճտելով, այնչափ զրկանքն և նոթությունը կը գրգռե զայն։
Բայց եթե նշմարելի էր ամենուն սույն ընտանյաց նեղ վիճակը, ոչ ոք կը գուշակեր սակայն թե հետին աղքատության