Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քեզ թե ոչ երբեք բախտակից կը լինիմ անձի մի որ փոխանակ հարգելու զիս, գործելու և աշխատելու տրամարությանցս համար ընդհակառակն կարհամարհե զիս։ Այդպիսի գաղափարաց տերերն ես կայպանեմ, որով անհնարին է ինձ ամուսնուսնալ այնպիսյաց հետ, մա՛յր։

— Ինչ որ կուզես ըսե, ես չեմ ներեր քր մեր ընտանյաց անունն իբր վարձկան ստանձնելով՝ տնե տուն շրջիս։

— Անոթութենե կուզե՞ս օր մի մեռնիլ ուրեմն, մա՛յր։

— Մինչև ցարդ չմեռանք փառք այն դույզն օգնության որ մեր բարեկամուհին կը հասցնե մեզ։

— Նախ, մա՛յր, այդ տիկինը բավական հարուստ չէ, հետևապես անհնար է անոր օգնության վրա վստահիլ միշտ։ Երկրորդ՝ մի՛ մոռնար թե ճշմարիտ մուրացկանի դեր կը խաղանք քանի որ դրամ կընդունինք առանց որևէ ծառայություն մատուցանելու ի փոխարեն։

— Բայց ո՞վ պիտի իմանա թե մենք այլոց օգնությամբ կապրինք քանի որ այդ տիկինը չի հայտներ զայդ մեկու մի։

— Մա՛յր, ի՞նչ հարկ, որ ուրիշները գիտնան երբ մենք գիտենք, թե ապօրինավոր օգնության առարկա ենք․ մեր խիղճը, մեր արժանապատվությունը բողոք չի՞ բառնար արդյոք։ Բաժին կունենանք ուրիշի գույքեն առանց արդարացի իրավունք մ՚ունենալու այդ գույքին վրա։ Պարգևատու տիկնոջ առջև մեր դիրքը նվաստ չէ՞ արդյոք երբ կարող ենք գործելու և կը վարվինք իբր թե անկար լինեինք։ Դու ինքդ դատե և վճռե։ Հիշե՛, որպիսի՜ խոնարհ ձև մի կառնուս մեն մի անգամ որ մեր բարերարուհին յուր լուման ձեռացդ մեջ կը սպրդե։ Պարգևատուին փափուկ և ազնվական ընթացքը արդյոք մեր խոնարհիլը կրնա՞ քողարկել նույն միջոցին։

ԳԼՈԻԽ Գ.

Մինչ այս խոսակցաթյունը տեղի կունենար, ահա ստվար խումբ մի դիմակավոր մարդկանց որք փողոցեն կանցնեին զվարթ աղաղակներով օդը թնդացնելով։

Օրիորդն բնազդմամբ պատուհանեն դուրս նայելով տեսավ հանկարծ թե յուր ընկերուհիներեն մին դեպ՝ իրենց տունը