Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/550

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատրաստված է վաղն առավոտյան համար, թո՛ղ թե այսօր օրն իբուն բացակա էր այդ անամոթ վարժուհին։

Չըսավ սակայն թե գրեթե ամբողջ օրն Սիսակ իրեն մոտ էր։

– Ես լսեցի,– հարեց տիկինը,- իրենց ամբողջ խոսակցությունը որ ոչ ևս երկբայության տեղի կուտա իրենց մեղսակից հարաբերությանց մասին։ Հետևապես անհնար է ինձ այլ ևս որդվոցս քով պահել այդպիսի անբարոյական անձ մի։ Սակայն ես ոչինչ գիտնալ կը ձևացնեմ ի պատիվ տանս, ու որևէ պատճառ առարկելով այդ աղքիկը քովես կը վանեմ։

Տիկին Աբգարյան իբր թե ոչինչ գիտեր Ներսեսի հաբաբերությանց վրայոք վարժուհվույն հետ, և թե կը գործեր պարզապես նախանձախնդրությամբ տանը պատվույն։

Երիտասարդն այնպես ապշած, կործանած, մեռած էր գոգցես, որ ոչինչ պատասխանեց, ու յուր սենյակը մտնելով և դուռը գոցելով, անկավ գետինն, ու հոն մնաց իբր մարդ հորմե խլած էին զգալու և մտածելու կարողությունքն։

Ապագան որ այնչափ վարդագույն ներկված էր իրեն համար՝ հանկարծ սև վարագուրով ծածկվեցավ։ Քաոսը կը տիրեը սրտին մեջ, քաոսը մտացը մեջ։ Բայց հետզհետե խառնաշփոթությունը տեղի տվավ լուրջ մտածությանց. տեսավ աչացն առջև պատկերացած սև մատնություն մի հանձին Արաքսիայի, զգաց զայդ մատնության բոլոր դառնռւթյամբն հոգվո մի որ ամիսներե իվեր վարժ էր ծայրահեղ երջանկություն վայելելու, և որ երանության բարձունքեն կը գահավիժեր դժբախտության վհին մեջ։ Ոտք ելավ, գտավ սեղանն որուն վրա ճրագ մի կար, վառեց զայն Իբր թե լույսի ազդեցությամբ կարողանար չար երազի մի ներգործութենեն ազատիլ։ Բայց լույսը ոչ միայն ոչինչ ցրվեց, այլ մատնության երևույթն աստիճանաբար հսկայացավ։

Սկսավ անցելույն նայիլ, ու փնտրել և գտնել դատապարտության կետեր ընդդեմ աղջկան։ Հիշեց օրն այն ուր Արաքսիա կը խոսակցեր Սիսակի հետ պարտեզին մեջ. հիշեց անոր շփոթությունն երբ զինքն տեսավ, ինչպես անոր համառությունը գաղտնի պահելու իրենց խոսակցության նյութը մտածեց թե նախընթաց իրիկունն իսկ վարժուհին անհանգստության